Ոչ մի դեպքում ձեր մտերիմներին մի կերակրեք այս մթերքներով․ Սխալներ, որ կարող են քայքայել առողջությունը

Իսկ դուք սիրու՞մ եք նախապես պատրաստել ուտելիքը, որ հետո մի քանի օր դրա համար ժամանակ չվատնեք։ Չէ որ այնքան հեշտ է սառնարանից հանել ու տաքացնել պատրաստի ուտեստը։ Բայց կարևոր է իմանալ, որ ոչ բոլոր մթերքներն է կարելի պահել պատրաստի վիճակում։ Եթե չեք ուզում պատահաբար թունավորվել, օրգանիզմում կուտակել տոքսիններ, ուրեմն պարտադիր իմացեք այս մասին։

Բրինձ Հում բրինձն իր մեջ պարունակում է վնասակար բակտերիաների սպորներ։ Ոչ բոլոր բակտերիաներն են անհետանում եփելուց հետո, ինչպես շատերին կարող է թվալ։ Թարմ բրինձի մեջ պարունակվող սպորների քանակը չնչին է, այսինքն չի կարող վնաս հասցնել օրգանիզմին։ Սակայն երբ այն տաքացնում եք հաջորդ օրը, վնասակար օրգանիզմների նոր ալիքի համար բարենպաստ միջավայր եք ստեղծում։ Եթե ավելացել է եփած բրինձ, պահեք սառցարանում։

Եվ հիշեք, որ չի կարելի ուտել սենյակային ջերմաստիճանի ներքո 1 ժամից ավել մնացած բրինձը։ Ձեթ, Հաճախ է լինում, որ տապակելու համար 1 անգամից ավել ենք օգտագործում միևնույն ձեթը։ Սակայն արդյո՞ք գիտեք, որ դա կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման, ընդհուպ մինչև ինսուլտի կամ քաղցկեղի։ Ինչպես ասում է Ամերիկյան դիետիկ միավորման պրես-քարտուղար Ջեյնի Մոլուն, 1 անգամից ավել օգտագործած ձեթի մեջ տաքացրած սնունդն ուտելը հավասար է ծխելուն։

Երկու դեպքում էլ նույն ռիսկներն են։ Բանջարեղեն Կարևոր փաստ է, որ քչերին է հայտնի։ Պետք չէ 4 աստիճանից բարձր ջերմաստիճանի ներքո 12 ժամից ավել պահել կտրատած բանջարեղենը։ Եթե շատ աղցան եք պատրաստել, ավելի լավ է սառեցնել։ Բանջարեղենի մեծամասնությունը պարունակում է նիտրատներ, հատկապես բազուկը, սպանախը, նեխուրը։ Նիտրատն ինքն իրենով չի վնասում օրգանիզմին, սակայն սենյակային ջերմաստիճանի ներքո դրանք դառնում են բակտերիաների զարգացման համար հավատարիմ ընկեր։