Այսուհետ Լոլիկը Ամեն Տարի Պատրաստեք Լեհական Ձևով

Այս բաղադրատոմսով պատրաստված լոլիկը ձեզ այնքան դուր կգա, որ կցանկանաք ամեն տարի պատրաստել…համեղ է և անուշաբույր: 0.5լ բանկաների մեջ շերտերով դնել օղակների կտատած սոխ, մաղադանոս, սամիթ, սխտոր, կտրատած լոլիկ: Նույն կերպ շարունակել, մինչ բանկան կլցվի: Վերջին շերտը պիտի սոխ լինի:

Դրանից հետո բանկաների մեջ եռման մարինադ լցնել, որի պատրաստման համար անհրաժեշտ է 1լ ջրին ավելացնել 3ճ.գ. շաքարավազ և 1ճ.գ. աղ: Նաև, յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել 1ճ.գ. ձեթ և 1ճ.գ. 9% քացախ: Բանկաները փակել և շուռ տալ, փաթաթել ծածկոցով, թողնել, որ լիարժեք սառեն այդ վիճակում: Բարի ախորժակ: