Մածունով խմորով գլանակներ. մի անգամից ստացվում է 45 կտոր թխվածք

Շատ համեղ թխվածք՝ մատչելի ու պարզ բաղադրատոմսով: Պատրաստվում է շատ արագ, իսկ համն ուղղակի անգերազանցելի է ստացվում: Խորհուրդ ենք տալիս անպայման փորձել: Անհրաժեշտ բաղադրիչներ. մածուն՝ 120մլ, ձու՝ 1 հատ, ձեթ՝ 50մլ, շաքարավազ՝ 2 ճ.գ., ալյուր՝ 300 գ, փխրեցուցիչ՝ 1թ.գ., աղ։

Միջուկի համար. շաքարավազ, դարչին։ Կամ կարող եք փոփոխել միջուկն ըստ ցանկության: Պատրաստման եղանակ.Խորը տարայի մեջ միացնել ձուն, շաքարավազը և մի պտղունց աղ: Ավելացնել ձեթը, գոլ մածունը և լավ խառնել: Աստիճանաբար ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը: Փափուկ խմոր հունցել: Հարմար կլինի, եթե խմորը բաժանեք երկու մասին: Յուրաքանչյուրը բարակ գրտնակել, ֆորմայով կլորակներ կտրել:

Խառնել շաքարավազն ու դարչինը, լցնել մի կլորակի վրա և փաթաթել ռուլետի պես: Թեթևակի սեղմել եզրերը և գլորել գլանակները, որպեսզի դրանք հարթ ստացվեն: Գլանակներն ուղարկել յուղաթղթով տապակի մեջ: Թխել մինչ 180 ջեր մաստիճանի նախապես տաքացրած ջե ռոցում՝ մոտ 15 րոպե: Ցանկության դեպքում պատրաստի թխվածքին շաքարի փոշի ցանել: Բարի ախորժակ: