Տան բանալիները փնտրելիս կնոջս գրպանում մի գրություն գտա․ Ռեստորան «Կանաչ աշխարհ» վաղը՝ 11:00-ին ծառայողական մուտք.Որոշեցի լռել և հետևել նրան

Տան բանալիները փնտրելիս կնոջս գրպանում մի գրություն գտա․ Ռեստորան «Կանաչ աշխարհ» վաղը՝ 11:00-ին ծառայողական մուտք․․․Որոշեցի լռել և հետևել նրան -Աննա, որտե՞ղ է քո բանա լին, ես իմ աշխատա վայրում եմ մոռացել: -Սեր գեյ, նայիր բաճկոնիս գրպանում: Ես հիմա կգամ,-ասաց կինը և վազեց հայելու մոտ՝ դիմահարդ արումն ավարտին հասցնելու: Սերգեյը կնոջ գրպանից հանեց բանա լիները և դրանց հետ մեկտեղ մեջ տեղից ծալած մի թուղթ ընկավ: Նա բացեց թուղթը, մեջը գրված էր. «Ռեստորան «Կանաչ աշխարհ» վաղը՝ 11:00, ծառայողական մուտք»: Ամուսինը ևս մեկ անգամ կարդաց գրվածը և դրեց նույն տեղը: Աննան արդեն պատ րաստ էր:Ամո ւսինը ոտքից գլուխ նայեց կնոջը: Նա այնքան գեղեցիկ էր: Նրա նք արդեն 10 տարի միա սին էին, և բոլորը զարմանում էին, թե ինչպես կարելի է առանց երեխաների այդքան երկար

ժամանակ միաին մնալ: -Աննա, վաղը պլաններ ունե՞ս: Արի կինո գնանք,-ասաց ամուսինը՝ կասկածները ցրելու համար: -ես…վաղը…մմմմմմ…ընկերուհուս…հա, հա ընկերուհուս խոստացել եմ հյուր գնալ: Ներիր, վաղը չեմ կարող: Սերգեյը չէր ուզում հավատալ, որ կինն իրեն ստում է, որ նրա կյանքում կարող է ուրիշ տղամարդ լինել, բայց որոշեց սպասել:Այդ օրը ընկերների տանը Սերգեյը չէր կարողանում ուրիշ բանի մասին մտածել: Նա խն դրեց կնոջը շո ւտ գնալ տուն՝ ասելով, որ իրեն լավ չի զգում:Առավոտյան ամուսինը հայտնաբերեց, որ Աննա արդեն հագնվել է և պատրաստվում է դուրս գալ տնից: -Ու՞ր ես գնում այսքան շուտ: -Վայ, արդեն արթնացել ես: Պիտի գնամ, նախաճաշդ սե ղանին է,-ասաց կինն ու արագ դուրս եկավ: Ամուսինը հենց նույն պահին վեր կացավ, լվացվեց և գնաց նամակո ւմ նշված հասցեով: Ռեստորանի մոտ նկատեց կնոջ մեքենան: Հավաքելով մտքերը՝ Սերգեյը շունչ քաշեց և գնաց մուտքի ուղղությամբ: Հենց հասավ անկյունի մոտ,

մի խումբ մարդիկ դիմավորեցին նրան. -Շնորհավոր, շնորհավոր… Ծափերի աղմուկը և նրա առջև կանգնած Աննան լիովին մոլորեց րեցին նրան: -Ի՞նչ է կատարվում, ոչինչ չեմ հասկանում…իսկ այն նամակը: -Ես հատուկ էի դրել նամակը, իսկ բանալիդ թաքցրել, որ հաս տատ ստացվ ի որոշածս: Ներիր: Բայց դու մոռ ացել էիր, որ այսօր մեր ամուսնության 10 տարին է և ընկերությունում քո աշխատանքի 15 տարին, իսկ ուրիշ կերպ քեզ չէի կարողանա այստեղ բերել, դրա համար էլ կազմակերպեցի այս ամնեը:Սերգեյն ամեն ինչ հասկացավ և ամուր գրկեց կնոջը: -Շնորհակալ եմ, բոլորիդ շնորհակալ եմ: Մի շտապեք հետևություններ անել, եթե դեռ չգիտեք իրականությունը: Իսկ եթե սիրում եք, վստահեք: