Աշոտ Փաշինյան. «Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատ անդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռա զմագ երիների վերադարձի պայմանով»

Վարչապետի պաշտոնակատարի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված այն առաջարկին, որ իրեն փոխանակի մի քանի տասնյակ գե րիների հետ: Այս առաջարկին քարոզարշավի ժամանակ պատասխանել էր նաև վարչապետի պաշտոնակատարը: «Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատ անդի կամ որևէ այլ կարգավիճակով

հայ ռազ մագեր իների վերադարձի պայմանով, Միշտ պատրաստ եմ եղել և կլինեմ. Որոշ քաղաքական շրջանակներ շահարկելով այս թեման կարծում են, որ մեր համար սեփական ես-ը, ընտանիքը կարմիր գծեր են հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների շրջանակում. Էնտեղ որտեղ կա Հայաստանի Հանրապետություն, կա հայրենիք, կա ապագա մենք չունենք կարմիր գծեր, պատրաստ ենք կռ վել, զո հվել, զո հաբերել ինքներս մեզ. Նրանց բոցաշունչ ելույթները անշուշտ պետք է նշանակեն, որ նրանք գիտեն իրատեսական գեթ մեկ տարբերակ «գործարքը» իրականացնելու, ինչը ես ինքս երբեք չեմ

իմացել հենց այդ պատճառով լռել եմ պատրաստակամությանս մասին. Եվս մեկ անգամ ասում եմ, պատրաստ եմ, ամեն պահի, Թող զբաղվեն, այլ դեպքում նրանց ելույթներն ու արտահայտությունները լոկ էժանագին շանտաժ են, որոնք փորձում են, բայց երբեք չեն կարող կասկածի տակ դնել մեր ազնվությունը, ամենը զո հելու մեր պատրաստակամությունը. Վիվա Ռեվալուցիա»,- գրել է Աշոտ Փաշինյանը:Լուսանկարը՝ Աշոտ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից