Այս աղջիկը ծառի վրա է ապրել 2 տարի. ո՞րն է պատճառը

Երբ մարդն ինչ-որ բան ցանկանում է, անպայման անում է դա՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները։ Ամերիկյան փոքրիկ քաղաքից մի հասարակ աղջիկ որոշել էր ամեն գնով մի ծառ փրկել, որը սովորական էր բոլորի համար, բացի իրենից։ Դրա համար նա ծայրահեղ միջոցների գնաց։ Շատ մարդիկ ի սկզբանե նրան տարօրինակ էին համարում։ Սակայն Ջուլիային անհանգստացնում էր այն հանգամանքը, որ անտառահատների կազմակերպությունը ցանկանում էր հատել իր սիրելի ծառը, որին անվանում էր Լունա։ Այդ ծառի հետ էին կապված նրա բոլոր հիշողությունները, սակայն դիմադրության պատճառը միայն դա չէր։

Ջուլիան էկո-ակտիվիստ է, և այդպիսին դարձել է ծանր ավտովթարից հետո։ Վերականգնման ընթացքում ծնողներն աղջկան մշտապես բնության գրկում էին պահում, և Ջուլիան այժմ կարծում է, որ շնորհիվ հենց դրա է նրան հաջողվել ապաքինվել ու ուժ ստանալ։ Երբ հայտնի դարձավ, որ ծառահատման մի ընկերություն նախատեսում է զանգվածային ծառահատում իրականացնել, աղջիկն իրապես անհանգստացավ։ Ըստ նրա ու այլ էկոլոգների՝ նշված տարածքը չի կարելի զրկել ծառերից, քանի որ վերջիններս յուրօրինակ են։ Այդ ծառերը հարյուրամյակների պատմություն ունեն, և դրնց հատումն աղետ կդառնա բնության համար։ ծառերի թվում է նաև Լունան, որը շուրջ 500 տարեկան է։Երբ անտառահատներն իրենց սարքավորումնեով մոտեցան հին սեքվոյային, Ջուլիան առանց երկա մտածելու բարձրացավ դրա վրա և հրաժարվեց ցած իջնել, քանի դեռ անտառահատները հանգիստ չեն թողնում ծառը։ Այս դեպքը տեղի է ունեցել 20 տարի առաջ։ Գրեթե 2 տարի շարունակ աղջիկն ապրել է ծառի վրա՝ աստիճանաբար այնտեղ հավաքելով առաջին անհրաժեշտության պարագաներն ու փոքրիկ բնակավայր հիմնելով։ Այլ ակտիվիստներ Ջուլիային սնունդ և ջուր էին բերում։ Իհարկե, ամեն ինչ բավականին բարդ էր. պարբերաբար աղջիկն ստիպված էր լինում դիմանալ անձրևների, փոթորիների։

Բացի բնական երևույթներից՝ Ջուլիային մշտապես շրջապատում էին անտառահատները, ոստիկանական ուղղաթիռներ։ Բանը հասավ նրան, որ ակտիվիստի մասին իմացավ ողջ երկիրը, և նրան սկսեցին աջակցել հազարավոր մարդիկ։ Աղջկա մասին գրեցին աշխարհի տարբեր ԶԼՄ-ներ։ Երկու տարի անց կազմակերպությունը նահանջեց և պահպանեց Լունային ու մյուս ծառերին։ Ջուլիան դա հաղթանակ համարեց և շարունակեց իր կյանքի ողջ ընթացքում զբաղվել բնապահպանությամբ։ Ջուլիան մի քանի գիրք է գրել և բնապահպանական ֆոնդ հիմնել։ Իսկ փրկված հին ծառը վերածել են ամերիկյան տեսարժան վայրի։