Ինչպես տան պայմաններում կանաչ սոխ աճեցնել՝ առանց հողի և ծաղկամանի

Ծաղկամանի մեջ կանաչ սոխն աճեցնելն այնքան էլ հարմար չէ, քանի որ շատ տեղ է զբաղեցնում, իսկ հենց կանաչ սոխ քիչ է լինում: Պարզվում է, կան աճեցման ավելի պարզ մե թոդներ: Օրինակ, կարելի է սոխն աճեցնել պոլ իէթի լենային տոպրակի մեջ: Արդյունքում իսկական բերք կստանաք,

բայց հողի հետ գործ չեք ունենա: Անհրաժեշտ է. ամուր պո լիէթի լենային տոպրակներ, գլուխ սոխ, ցանկալի է մանր թեփ։ Շատ պարզ և հիշվող մե թոդ է. Թեփը եփեք կաթսայի մեջ, թողեք, որ սառի: Հետո առանձնացրեք թեփը: Թեփը պիտի լինի խոնավ, բայց ոչ թաց.

սեղմելու ժամանակ ջուր չպիտի կաթի: Տոպրակի մեջ դրեք երկու մեծ բուռ թեփ, մի քիչ սեղմեք ձեռքով: Պատրաստեք սոխերը. կտ րեք դրանց վերևի մասը, որպիսի խթանեք կանաչ տերևների աճը: Մանր սոխերը դրեք թեփի մեջ՝ միմյանց մոտ շարելով: Տոպրակի մեջ փչեք և կապեք: Թողեք այդպես մինչ այն պահը, երբ բավական երկար կանաչ սոխ կաճի: