Դդմիկով նրբաբլիթներ. Համեղ և օգտակար նախաճաշ ձեր սիրելիների համար

Դդմիկը ամենաօգտակար սննդատեսակներից մեկն է: Ցածր կալորիականություն ունեցող և մանրաթելերով հարուստ այս բանջարեղենը պարունակում է մի շարք միկրոտարրեր ու հանքանյութեր, ուստի սեփական առողջության մասին հոգ տանող յուրաքանչյուր ոք պետք է իր ամառային սննդակարգը

հարստացնի դդմիկով: Բաղադրատոմսերը բազմաթիվ են և բազմապիսի, սակայն դուք կարող եք փորձել այս համեղ տարբերակը, որը առաջարկում է մեր խմբագրությունը: Պատրաստման համար անհրաժեշտ են քիչ և հասանելի բաղադրիչներ. դդմիկ 2-3 հատ ձու կաթ սամիթ համեմունքներ ձիթայուղ Ինչպես ենք պատրաստում. Դդմիկը մաքրում ենք կեղևից և անցկացնում մանր քերիչով:

Ապա ավելացնում ենք ձուն, կաթը, համեմունքները և վերջում մանր կտրատած սամիթ: Նախապեստաքացնում ենք տապակը, և սկսում ենք նրբաբլիթների պես բարակ պատրաստել դդմիկով նրբաբլիթները: Կարող եք օգտագործել որևէ միջուկ, կամ ուտել հետց այդպես: Չափազանց համեղ է, և առողջարար: