Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ–ում, ավագ դստեր՝ 17–ամյա Էլինայի հետ լուսանկար է հրապարակել և անդրադարձել նրա՝ դպրոցն ավարտելուն։ «Չգիտեմ՝ ոնց անցան տարիները, բայց այսօր ես արդեն նկարվում եմ իմ շրջանավարտ աղջկա հետ:
Շնորհավոր բալես, դու արդեն քայլ ես անում դեպի մեծ կյանք, որը վստահ եմ պատվով հաղթահարելու ես: Աստված քո հետ իմ աղջիկ։ Շնորհավոր իմ կյանք»,– գրել է նա։ Էլինան ևս լուսանկարներ է հրապարակել ավարտական երեկոյից։ Դրանցից մեկը սիրելիի հետ է։
Նշենք, որ Էլինան տարիներ առաջ վիդեոբլոգ էր սկսել և ցույց էր տալիս իրենց տունը, դպրոցը, ժամանցը։ Նա նաև ուժերն է փորձել նորաձևության ասպարեզում և հավաքածու թողարկել։