Անչափ համեղ աղցան, որը միևնույն ժամանակ նաև պայքարում է ավելորդ քաշի դեմ․ Սա շատ օգտակար է և արդյունավետ

Դուք երբեք չեք համտեսել նման համեղ աղցան: Այս պարզ բաղադրատոմսը բաղկացած է այն բաղադրիչներից, որոնք մատչելի են ամբողջ տարվա ընթացքում: Հիմնականում գազարից բաղկացած աղցան՝ մանրաթելերով հարուստ բանջարեղեն, որն օգնում է մեզ ավելի արագ նիհարել: Առանձնահատկությունն այն է, որ մենք ավելի երկար ժամանակ ենք ունենում լիարժեք հագեցվածության զգացողություն:

Այն նաև ունի ցածր կալորիականություն և մեծ քանակությամբ ջուր: Դա համեղ համադրություն է և կարող է օգտագործվել որպես հիմք Ձեր մյուս աղցանների համար: Արդյունքը շատ հարուստ և գերազանց թեթև կերակուր է, որը իդեալական է ճաշի և ընթրիքի համար: Անհրաժեշտ է․ 4 բաժակ քերած գազար, 1/2 փոքր կարմիր սոխ, Մի փոքր թարմ քերած կոճապղպեղ, 3 մանր կտրատված սխտորի ատամ (ըստ ցանկության), 1/4 բաժակ ռեհանի կտրատված տերևներ, 1 թեյի գդալ քնջութի սերմեր, 1 ճաշի գդալ

բուսական յուղ, Կիտրոնի հյութ՝ ըստ ճաշակի, 4 ճաշի գդալ խաշած սև, կարմիր կամ կանաչ լոբի։ Պատրաստումը․ Խառնեք բաղադրիչները, ավելացրեք հեմալայական աղ և վայելեք այս անչափ համեղ աղցանը: Բարի ախորժակ։ Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն