Ինչու պետք չէ երազը պատմել որևէ մեկին

Երկու հիմնական տեսություն կա այն մասին, թե ինչու ենք երազներ տեսնում։ Առաջին տեսության համաձայն՝ երազներն ամենօրյա գործունեության մեկնաբանությունն են ուղեղի կողմից։ Բացատրություններից մեկը, թե ինչու երազները կարող են այդքան տարօրինակ լինել, այն է, որ դրանք ստացվում են քաո սային տեղեկատվությունից։ Ուղեղի ավելի հասունացած հատվածները մեր հիմնական զգացմունքների գտնվելու վայրն են։ Այս տեսության համաձայն՝ զգացմունքներն առաջինն են գալիս, իսկ երազները ստեղծված են զգացմունքներին իմաստ հաղորդելու համար։ Մյուս տեսության համաձայն՝ երազելու կարողությունը հնարավորություն է՝ սովորել, թե ինչպես է պետք վարվել վա խեցող իրադրություններում։ Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք վկայում են այս տեսության ճշմարտացիության մասին՝ երազներում զգացմունքների մեծ մասը բա ցասական են, երազներում տեսնում ենք ժառանգական վա խեր՝ ընկնել, հետապնդվել, բնական աղ ետներ,

և այդպես շարունակ։ Ընդ որում, այս տեսարանները հաճախ չափազանցված են։ Շատերը երազում տեսնում են, թե հետանդվում են կենդանու կողմից, բայց որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում իրական կյանքում։ Այսպիսի երազներ տեսնում են նաև երեխաները, ինչը նշանակում է, որ մենք ի ծնե վ ախ ունենք դրանցից։ Ի հակադրություն դրա՝ մենք երազներում հազվադեպ ենք տեսնում «ժամանակակից» վա խեր, ինչպես, օրինակ՝ սրտի նո պաներ։ Ինչո՞ւ ենք կարիք ունենում խոսել երազների մասին։ Երազների մասին երկրորդ տեսությունն այդ երևույթը կապում է «երկու գլուխն ավելի լավ է, քան մեկը» մտքի հետ. երազների քննարկումը կարող է օգտակար լինել, եթե օգնի հոգեբանորեն պատրաստվել վա խերին։ Մենք սիրում ենք խոսել մեր երազների մասին, որպեսզի այն օգնի պատրաստվել, թե ինչպես է հարկավոր վարվել ապագայում՝ վ տանգավոր իրավիճակներում։ Ինչու ենք մեր երազներն այդքան հետաքրքիր համարում։ Այս առումով մի քանի պատճառ է նշվում. Բա ցասական նախատրամադրվածություն։ Սա մեզ ստիպում է ուշադրություն դարձնել վտ անգավոր երևույթներին։ Երկրորդ պատճառը կապված է զգացմունքային «գերազանցության» հետ։ Երազների մեծ մասը շատ զգացմունքային են, հետևաբար՝ մարդիկ դրանք կարևոր են համարում, սակայն այդ զգացումը չունեցած մարդիկ դ ժվարությամբ են դա կարևոր համարում։

Մենք հակված ենք կարծելու, թե մեր երազներն իսկապես տարօրինակ են, բայց իրականում երազների 80 տոկոսը պատկերում են սովորական իրավիճակներ։ Մենք առավել շատ հիշում ու խոսում ենք այն երազների մասին, որոնք առավել տարօրինակ են։ Տեղեկատվությունը, որը մենք չենք հասկանում, արթնացնում է մեր հետաքրքրությունը, հատկապես, եթե այն ուղեկցվում նաև ուժեղ զգացումներով։ Ահա այն պատճառները, թե ինչու ձեր երազները կարող են շատ ձանձրալի թվալ մյուսներին։ Եթե ամեն դեպքում պատրաստվում եք պատմել դրանք, խոսեք այն երազների մասին, որոնցում նոր կերպ եք բախվել որոշակի խնդիրների։ Բա ցասական նախատրամադրվածությունը նրանց համար կարող է ավելի հետաքրքիր լինել, և, եթե զգացել եք, որ որևէ նոր բան եք սովորել, թե ինչպես է հարկավոր առնչվել վտա նգին, հնարավոր է՝ ձեր լսարանը ևս նոր բան սովորի։