Ուղղակի շոկի մեջ եմ․Երկար տարիների համատեղ կյանքից հետո կինս մի տարօրինակ խնդրանքով ինձ դիմեց

Ուղղակի շոկի մեջ եմ․․․Երկար տարիների համատեղ կյանքից հետո կինս մի տարօրինակ խնդրանքով ինձ դիմեց Այս պատմության հերոսն իր կյանքից մի դեպք է պատմում ընթեր ցողներին ցույց տալու համար, թե որքան շատ է պետք գնահա-տել հարազատներին, քանի որ մենք երբեք չենք իմանա, թե ինչ է սպասվո ւմ մեզ կամ նրան վաղը…«Կնոջս հետ 21 տարի ապրել ենք երջանիկ ամուսնական կյանքով: Մի օր, երբ ես աշխատանքից տուն եկա, նա ինձ ապշեցրեց հետևյալ խոսքերով. «Ես ուզում եմ քեզ մի բան խնդրել: Խնդրում եմ, մի կնոջ հրավիրիր հանդիպման»: Ես չհասցրի պատասխանել, և նա շարունակեց. «Դու գիտես, ես քեզ սիրում եմ, բայց այդ կինն արժանի է այն բանին, որ դու նը-րան մի փոքր ուշադրություն դարձնես, քանի որ նա քեզ շատ է սիրում»:Ես զարմացա, երբ հասկացա, որ խոսքն իմ մայրիկի մա-սին է: Իհարկե, ես համա ձայնեցի, քանի որ հորս մա հից հետո, իսկ դա 19 տարի առաջ էր, մայրս լրիվ միայնակ էր մնացել: Ես նրան զանգահ արեցի հենց այդ երեկո և հանդիպման հրավիրեցի։ Ծրագրում կինո գնալն էր և ընթրիք ռեստորանում: Մայրս շատ զարմացավ և հարցրեց,

թե ինչ է պատահել: Նա վախեցավ՝ մտա-ծելով, որ ես իրեն ինչ-որ կարևոր բան ունեմ ասելու և ուղղակի առիթ եմ փնտրում իր հետ խոսելու համար: Բայց ես հանգստաց-րի մորս՝ ասելով, որ ուզում եմ իր հետ ժամանակ ացկացնել:Մեր հան դիպմանը օրը ես շատ էի անհան գստանում,մայրիկս՝ նույն-պես: Երբ ես հասա նրա տան մոտ, դա տելով իր տեսքից, հաս կացա, որ նա վաղուց էր պատրաստվել և անհամբեր ու մի փոքր նյարդայնացած ինձ էր սպասում: Մենք նստեցինք մեքենան և ռեստորան գնացինք: Այնտեղ ես ճաշացանկը կար դացի մայրիկիս համար, քանի որ տառերի չափ-սերը փոքր էին նրա համար, իսկ մայրս համես տորեն և մի փոքր տխուր հայաց քով վրաս էր նայում: Նա մեկնաբանեց. «Երբ դու փոքր էիր, ես էի քեզ համար կարդում ճաշացանկը ճիշտ այնպես, ինչպես դու ես այժմ այն կար դում ինձ համար»։Սիրտս ճմլվեց, իսկ մայրիկս շարունակեց.«Իմ ընկերուհիները շատ զարմացան և ուրախացան,երբ ես ասացի նրանց,որ իմ տղայի հետ հանդիպ-ման եմ գնալու: Դա այնքան հաճելի և հիանալի է: Ես նրանց խոստացա մանրամասն պատմել ամեն ինչ, երբ վերադառնամ»: Ֆիլմը համարյա թե չդիտեցինք, քանի որ անընդհատ զրուցում էինք, իսկ երբ ես մայրիկիս տուն տարա, նա ասաց, որ հիա սքանչ երեկո էր, և հաջորդ անգամ ինքն է հրավիրում: Ես հավատացրի նրան, որ ան պայման նորից կհան դիպենք:

«Ինչպե՞ս անցավ հանդիպումը»,- ժպիտը դեմքին հարցրեց կինս: Ես նրան անչափ շնոր հակալ էի այդ հիանալի մտահղացման համար: «Ավելի լավ, քան պատկե րացնում էի»,- պատասխանեցի ես: Ցա վոք, մի քանի օր անց մայրս մահացավ սրտի կաթվածից: Մենք այդպես էլ չգնացինք մեր երկրորդ հանդիպմանը, սակայն ես մխիթարում էի ինքս ինձ այն մտքով, որ հասցրի մեկ հիանալի երեկո պարգևել նրան: Չեք պատկերացնի, թե ինչքան զարմացած և շփոթված էի, երբ մի քանի օր անց նամակ և կտրոն ստացա այն ռեստորանից, որտեղ ճաշել էինք մորս հետ: Վճարած հաշվին կից մի գրություն կար. «Ամեն դեպքում ես վճարել եմ հաշիվը նախապես: Ես վս տահ չեմ, որ կլինեմ, բայց դու և կինդ կարող եք լավ ժամ անակ անցկացնել: Դու չես հավատա, թե ինչ էր ինձ համար նշանակում այդ երեկոն… Սիրում եմ քեզ, որդի՛ս»: