Ընտանեկան հարցերով մասնագետները պնդում են, որ երեխաներ ունեցող բաժ անված կնոջ հաջող ամուսնանալու հնարավորությունն ավելի մեծ է, քան ազատ աղջկանը: Այս պնդումը զարմացնում է, ուստի zNews-ը հետաքրքրվեց՝ ինչու է ուժերի ծաղկուն շրջանում հեռանկարային տղամարդը բաժանված կին ընտրում: Պարզ է, որ բաժանված տղամարդը բաժանված, երեխա ունեցող կին կփնտրի: Քանի որ նա արդեն երեխաներ ունի, իսկ այդ բոլոր կենցաղային վեճերով անցնել չի ուզում: Բայց երիտասարդ չամուսնացած, կայուն եկամուտ ունեցող տղամարդիկ այլ հարց են: Ահա փաստարկները, որոնք տղամարդկանց ընտրությունը տանում են դեպի բաժ անված կինը: Տղամարդկանց կարծիքներ 1. Նա արդեն կարողանում է հարաբերություններ կառուցել Ըստ տղամարդկանց՝
նա արդեն գիտի՝ ինչ է նշանակում միասին ապրելը, կենցաղը նրան արդեն չի ձանձրացնի: Նա հասկացավ, որ պետք է ընդունել զուգընկերոջ թե րությունները և զիջումների գնալ: Նա պատրաստ է շատ դժվ արությունների, որոնց պատճառով արդեն հիս տերիա չի սարքի: Այդպիսի կինը հաստատ գիտի՝ ինչ է ուզում տղամարդուց և հարաբ երոթյուններից: 2. Նա հենց հիմա երեխա չի ուզում Նա արդեն կայացած է որպես կին, մայր է: Նա էլի երեխաներ կուզենա ունենալ, բայց ոչ հենց հիմա: Իսկ դա նշանակում է, որ նա կկարողանա հանգիստ պատրաստվել ապագա հայրությանը: Ամենակարևորը՝ իրեն մեղավոր չի զգա, որ կնոջը հնարավորություն չի տալիս մայրության երջանկությունը զգալու: 3. Տղամարդը նրա համար զուգընկեր է, ոչ թե փրկություն Մի անգամ նա արդեն լիովին հենվել էր տղամարդու վրա: Բայց հիմա գիտի, որ կարելի
է ինքնաբավ լինել նաև առանց նրա: Ուստի արդեն չի փնտրում սպիտակ ձիով ասպետ, ով իրեն միշտ «պարտք է»: Տղամարդու մեջ նա փնտրում է սի րեկանի, հուսալի ընկերոջ և պարզապես մարդու, ով կարող է աջակցել իրեն: Այդպիսի կինը սկա նդալ չի սարքի, որովհետև իր ընկերուհու ամուսինը մորթե մուշտակ էր նվիրել և ծով տարել: Նա հասկանում է, որ դրանից միությունը չի ամրանա: Եվ եթե նա հեռանա այդ կնոջից, դա նրան այնքան ուժեղ ցավ չի պատճառի, ինչպես կլիներ չբա ժանված աղջկա դեպքում: 4. Լավ հարաբերություններ հարազատների հետ Բաժանված կնոջ հարազատների համար տղամարդը, ով ամուսնացավ նրա հետ և ընդունեց նրա երեխային, հերոս է: Ուստի նրանք նրան կվերաբերվեն հոգեկան ջերմությամբ և հոգատարությամբ:
5. Կարող է իմանալ՝ ինչպիսի հայր է Քանի որ երեխա արդեն կա, բացի դրանից՝ քոնը չէ: Նա, անշուշտ նրա համար պատասխանատու է, բայց դա բոլորովին այն չէ, ինչ կլիներ հարազատի դեպքում: Փաստարկներից երևում է, որ այդպիսի տղամարդիկ պարզապես վախենում են պատասխանատվությունից: Ուզում են ստանալ պատրաստի, հոգեպես հասուն կնոջ, որը նյարդերը չի քայքայի: Իհարկե, անձնական նախընտրությունները ևս դեր ունեն: Մենք չենք ասում, որ բաժանված կանայք երջանկության իրավունք չունեն: Գլխավորը ընտրելն է տղամարդու, ով ուզում է ընտանիք ունենալ և սիրել իր կնոջը: Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը