«Lիովին Չեմ Կարողանում Խաչ Քաշել Անցյալում Եղած Ինչ-Որ Բաների Վրա». Հասմիկ Կարապետյանն Անկեղծանում Է

Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը: Tert.am Life-ի բացահայտումները հայտնի մարդկանց մասին շարունակվում են: Այս անգամ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ: Հասմիկին շատերն ընկալում են որպես դրական էներգետիկայով ու իր անկեղծությամբ աչքի ընկնող մարդու: Երգչուհին նշում է՝ իրեն միշտ նյ արդայնացրել է, երբ մարդիկ իր անկեղծությունը սխալ են ընկալել ու մեկնաբանել: Նա նաև նկատում է, որ կյանքի այս ժամանակահատվածում փոքր-ինչ դժգոհող ու անհամբեր է դարձել, իսկ շատ երևույթների սկսել է առավել հանգիստ վերաբերվել, քան նախկինում: -Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։ – Ես կասեի անհամբեր լինելը, եթե մեկ բառով բնութագրեմ: Նախկինում ավելի համբերատար եմ եղել, բայց վերջերս զգում եմ՝ մի քիչ անհամբեր եմ դարձել: Գուցե և դա տարիքից է գալիս, չգիտեմ, չնայած պետք է որ հակառակը լիներ, բայց երևի որ մայրիկ եմ դարձել, հոգսը ավելի շատացել է, պատասխանատվությունը շատ ավելի մեծ է: Երևի այդ պատճառով ուզում եմ՝

ամեն ինչ արագ լինի: -Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։ -Կցանկանայի կարողանալ ավելի քիչ դժգոհել: Ես դա ասում եմ՝ նկատի ունենալով կյանքիս կոնկրետ այս ժամանակահատվածը: Դժ գոհելը ես համարում եմ թե րություն, որովհետև դա ինքնին շատ բացասական բան է: Որքան դրական ես մտածում, այդքան կյանքդ դրական է ընթանում, բայց երևի դա ինձ մոտ անհամբերության հետևանքով է առաջ գալիս: Երբ իմ սպասած ժամկետներում ինչ-որ բան բան չի լինում, ես դառնում եմ դժ գոհող: Դրանք կապակցված են: -Կա՞ մի բան, ինչից վախենում եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։ -Իմ կարծիքով անհաղթահարելի ոչ մի վախ չկա չկա: Յուրաքանչյուր վախ հնարավոր է հաղթահարել: Եթե գիտակցությունդ կարողանում է հաղթահարաել քո զգացմունքային աշխարհը, նշանակում է՝ դու ամենակարող ես: Ես կարծում եմ, որ ուղեղով կարելի է ամեն ինչ հաթղահարել: Չեմ ասի, որ շատ վախկոտ մարդ եմ: Ես խիզախ կին եմ՝ այդպես կարող եմ ինձ բնութագրել, բայց գուցե և ինչ-որ փոքրիկ վախեր կան: Կոնկրետ, եթե թվարկեմ դա վախ է ավելի գլոբալ բաների համար՝ չհասցնելու կամ չստեղծագործելու այնքան, ինչքան դու ուզում ես կամ վախ,որպեսզի երեխադ շատ առողջ լինի, ամեն ինչ կարողանաս, եթե ոչ իդեալական, ապա գոնե դրան մոտ անել բալիկիդ համար: -Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։ -Կուզեի օժտված լինել շատ մեծ համբերությամբ, որովհետև ես հիանում եմ համբերատար մարդկանցով: Կարծում եմ, եթե համբերատար ես լինում շատ դրական հատկություններ են ի հայտ գալիս: -Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։ -Ես կցանականայի ոչ թե մարդկանց հետ շփվելով, այլ միանգամից հասկանալ, թե ովքեր են նրանք: Ի սկզբանե իմանալ՝ արժե՞ քո ժամանակը, էներգիան և զգացմուքնները տրամադրել տվյալ մարդուն թե ոչ: Այսինքն, կուզեի կարդալ մարդկանց, մի քիչ պայծառատեսությամբ օժտված լինել, որովհետև մարդկանց միշտ հետաքրքիր է չէ՞ իրենց ապագան և օգնել նրանց իմ այդ հատկությամբ։ -Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։ -Անտա րաբերությունը,

որը վերջերս շատ եմ նկատում: Առհասարակ, մարդիկ շատ անտա րբեր են դարձել, գուցե կյանքից է: Կուզեի, որ այդ անտարեբորւթյունը վերանար: -Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։ -Առաջ այդ հնարավորությունը ավելի շատ էր իմ կյանքում, բայց եթե կա ընտանիք, երեխա, դա արդեն գրեթե անհնար է: Միայն գիշերները, երբ բալիկս քնում է, ես ունեմ ժամանակ ինքս ինձ համար խորհելու, մտածելու, ինչ-որ ֆիլմեր դիտելու, ակրելի է ասել՝ ապրելու ինքս ինձ համար: Լինում են պահեր, երբ անցյալի մասին մտորումներ եմ ունենում, ինքս ինձ հարց եմ տալիս, թե որ քայլերն էր ճիշտ, որը՝ սխալ: Այսպիսի մի խոսք կա, ասում են՝ այն մարդը, որը մոռանում է իր անցյալը կամ հրաժարվում ու հերքում է դա, չունի ո՛չ ներկա, ո՛չ էլ ապագա: Քանի որ ես շատ զգացմունքային մարդ եմ, լիովին չեմ կարողանում խաչ քաշել անցյալում եղած ինչ-որ բաների վրա, որովհետև դա իմ կյանքում եղել է, իմ հոգուց մասնիկներ, էմոցիաներ են դրվել կյանքի այդ ժամանակահատվածում: Գուցե, ինչ-որ բաներին ափսոսանքով եմ նայում, երբ հետ եմ նայում անցյալիս, բայց հիմա արդեն գերիշխում են ապագայի մասին մտքերը, որովհետև պլանավորում ես ինչ-որ բաներ և արդեն ընտանիքով փորձում եք էլ ավելի բարելավել թե՛ կյանքը, թե՛ զգացողությունները կյանքի հետ կապված: -Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյար դայնանալ։ -Շատ ու շատ բաներ,

օրինակ, որ ստեղծագործական կյանքում չեմ կարողանում այնքան ակտիվ լինել, որքան իմ պոտենցիալն է, որքան դեռ կարող եմ ստեղծագործել և ինքնարտահայտվել: Դա ինձ շատ է նյարդայնացնում, բայց գալիս է նաև պատասխանը, որ հիմա արդեն կարգավիճակ է փոխվել և այլևս այն ազատ ժամանակը չկա: Կար ժամանակ, երբ ես շատ բուռն ստեղծագործական կյանքի մեջ էի, բայց ամեն օր երազում էի ընտանիք և բալիկ ունենալու մասին, այսինքն ամեն մի հարց ունի իր պատասխանը: Յուրաքանչյուր զգացմունքային մարդուն բոնորոշ է նյար դայնանալը: Կարող եմ ասել, որ բռնկվող եմ, բայց ոչ շատ հեշտ, որովհետև տարիքի հետ շատ երևույթների այս կյանքում ավելի հանգիստ, ավելի իմաստուն ես նայում: Աշխատում ես հենց այդ պահին միանգամից չբռնկվել, անցնում է որոշ ժամանակ, ավելի սթափ գիտակցությամբ մոտենալով՝ հասկանում ես, որ ընդհանարպես չարժեր բռնկվել: Կարելի է ասել՝ սովորել եմ ավելի հանգիստ ընդունել կյանքի թե՛ վատ, թե լավ բաները: -Ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյար դայնացած ժամանակ, հակասթ րեսը ո՞րն է: -Ես ընկերասեր մարդ եմ և ամենաուժեղ հակասթ րեսը ինձ համար շփումն է ընկերներիս հետ, ում ես իսկապես սիրում եմ, ովքեր ինձ են սիրում ու ընդունում: Սթրեսային վիճակում միայնակ մնալն ինձ համար այդքան էլ լավ չէ, որովհետև մի տեսակ ես ինքս ինձ դժվար եմ այդ վիճակից հանում: Ինձ կարող է հանգստացնել, օրինակ` մեկնումը որևէ ծովափնյա երկիր, որվհետև ջուրը ինքնին ինձ շատ խաղաղություն է պարգևում: Սթրեսային վիճակից ինձ կարող է փրկել և շատ ուրախացնել ստեղծագործելը, որովհետև երբ ես նոր երգ է ծնվում, նոր ստեղծագործական աշխատանք եմ կատարում դա ինձ մեծ բավարարվածություն է տալիս և ամեն ինչ մռացվում է: -Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։ -Հիասթափության պատճառ կարող են դառնալ մարդիկ, կեղծիքը: Շատ մարդկանց մտածելակերպը կարող է ուղղակի քեզ հունից հանել, բամբասանքները քո մասին, որ իրականությանը ընդհանրապես չեն համապատասխանում կամ անհեթեթ ինֆորմացիաները, որոնք քեզ հասնում են, երբ պարզում ես, որ ինչ-որ մարդիկ չա րախոսում են քո մասին՝ դեմքիդ ժպտալով: Ես շատ անկեղծ մարդ եմ, բաց էներգետիկ դաշտով և ինձ միշտ նյար դայնացրել է, որ դա սխալ է ընկալվել, իմ անկեղծությունը սխալ են մեկնաբանեկամ քմծի ծաղով վերաբերվել դրան: Ես կարծում եմ, որ անկեղծությունը պարգև է: Իհարկե, շատ հիասթափություններ եմ ունեցել,

որովհետև, ըստ իս, իմ տեսակի մարդիկ, որոնք իրենց արշինով են չափում շրջապատին, մի տեսակ խո ցելի են դառնում: Բնականաբար, հիասթա փություններ շատ եմ ունեցել և ունենում, սակայն եթե նախկինում հիասթա փություններն ինձ շատ մեծ սթրեսի էին հասցնում և նույնիսկ ծայրահեղ դեպ րեսիոն վիճակի, հիմա այպես չի լինում: Այն օրվանից, երբ ընդունում ես, որ կյանքը ինքնին պայքար է իր վատ և լավ անկյուններով, հոգուդ մեջ ալեկոծված ծովը հանդարտվում է և դու յուրաքանչյուր իրավիճակ ըդնւոնումե ս շատ ավելի հանգիստ: -Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում, ինչի՞ համար եք ամենից շատ ափսոսում: -Չկա որևէ մարդ, ով ափսոսանքի զգացողություն չունենա, որովհետև, ցավոք, մարդիկ կյանքի ընթացքում ավելի շատ սխալներ են գործում զգացմուքնների, էմոցիաների ազդեցության տակ, քան ճիշտ են վարվում: Երիտասարդ տարիներին շատ քայլեր ես անում, որոնց համար որոշ ժամանակ հետո ափսոսում ես, բայց երբ մեծանում ես, հասկանում ես, որ այն ինչ եղել է քո կյանքում , պատահական չէ, որովհետև յուրաքանչյուր իրավիճակ քո կյանք է գալիս դաս տալու համար: Իհարկե, ընտրությունը քոնն է ըստ քո տեսակի, մտածելակերպի կարողության: Ես կարող եմ վստահաբար ասել, որ իմ կյանքում ինչ էլ որ եղել է ինձ սովորեցրել է շատ կարևոր բան, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ափսոսել պետք չէ և այն ինչ պետք է լինի, լինում է: -Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։ -Ինձ համար ոգեշնչման աղբյուր կարող են լինել կյանքի ինչ-որ հետաքրքիր իրավիճակներ, սիրո պատմություններ, որոնց ես ականտես եմ լինում, անձրևային եղանակը, ներքուստ գեղեցիկ մարդիկ, որովհետև գեղեցիկ հոգով մարդիկ, ցավոք, այսօր հաճախ չեն հանդիպում: Ռոմանտիկ ֆիլմեր դիտելով՝ կարող է նոր երգեր ծնվեմ, սկայան պետք է նշեմ, որ իմ ամենագեղեցիկ երգերը ծնվել են իմ կյանքի դեպրեսիոն կամ ոչ դրական ապրումներից հետո: -Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։ -Ես չէի լինի քաղաքական գործիչ: -Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։ -Մտքումս շատ դրական կարգախոսներ կան, որոնք ինձ միշտ օգնւմ են այս կյանքում առաջ գնալու համար, բայց ամենակարևորը երևի այն է, որ ինչ էլ լինի, չհուսահատվել և չկոտրվել: -Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է: -Հեռախոսս է այս դեպքում, որ կապ պահեմ բոլորի եհտ, որովհետև արի ու տես կյանքը հիմա բավականին զգալի չափով տեղափոխվել է օնլայն հարթակ և շատ ու շատ հարցեր հիմա լուծվում է հեռախոսի միջոցով, չնայած ես դրա մեջ շատ բացասական բաներ էլ եմ տեսնում: Իսկ որպես թալիսման կնունքիս խաչն է, որը կարելի է ասել միշտ կրում եմ: