«Դուստրս ասաց, որ նույնից է ուզում». Նաիրա Մովսիսյանը՝ ոճափոխության, դստեր արձագանքի և սպիտակ մազեր ունենալուց հետո սթ րես ապրելու մասին

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն օրերս ոճափոխություն է դիմել և մազերը ներկել գազարագույն երանգով: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է ոճափոխությունների, մազերն առաջին անգամ 11 տարեկանում ներկելու և դստեր մազերի հետ կապված փոփոխությունների մասին: Նաիրայի խոսքով՝ փոփոխություններ շատ է սիրում: «Առհասարակ, տաք գույների մեջ ինձ երջանիկ եմ զգում՝ չնայած սառը եղանակի սիրահար եմ: Նախկինում, հիմնականում, մազերս վարդագույն էի ներկում, բայց գազարագույնը, կարծես, կրակի խորհուրդ ունի, իսկ ջերմության կարիք վերջերս բոլորս ենք զգում: Փոփոխությանը շատ հեշտ գնացի, իսկ հետո չզղջացի, ցանկացած պահի կարող եմ այս երանգը ևս փոխել: Արտաքինի հետ կապված ցանկացած փոփոխության հեշտ եմ գնում. դա կարող է լինել շրթունքների լիցքը, նիհարելը կամ գիրանալը, մազերի նոր գույնը, հագուստի ոճը:

Չեմ կարող հայելու մեջ նայել ու անընդհատ նույն դեմքը տեսնել, հոգնում եմ և որոշում փոխել կերպարս»,- ասաց նա: Ըստ դերասանուհու՝ արտաքին փոփոխությունները ներքին փոփոխություններ են բերում, երբեմն նույնիսկ բխում են ներսից: «Երբ անտրամադիր եմ, առաջինը մտածում եմ մազերիս և եղունգներիս ձևի, գույնի փոփոխությունների մասին, իսկ փոխելուց հետո տրամադրությունս միանգամից փոխվում է դեպի լավը: Վերջին տարիներին շատ փոփոխություններ եմ արել, բայց ամենակտրուկն այն էր, երբ շատ կարճ սանրվածք արեցի ու թողեցի մազերիս բնական գույնը: Միայն թե սթրես ապրեցի, չգիտեի, որ սպիտակ մազեր ունեմ: Հետո ներկեցի դրանք, որ չերևան, բայց ուզում էի մնալ բնական գույնով՝ զերծ արհեստականություններից»,- պատմեց նա: Նաիրան ընդգծեց, որ ռիսկի դիմել սիրում է, փոփոխություններից չի վախենում: «Ապրում եմ մեկ անգամ և ուզում եմ ինձ տեսնել բոլոր կերպարներում: Դրա պահանջը նկատում եմ նաև հանդիսատեսի կողմից,

շատերը սպասում են, թե ինչ եմ անելու, որ իրենք էլ անեն: Եղել է, չեն տեսել, որ գեղեցկության սրահում եմ, նկարս ցույց են տվել՝ խնդրելով նույն սանրվածքից ստանալ: Հաճախ են գրում, հարցնում, թե ի՞նչ գույնով եմ ներկել մազերս, մարդկանց արձագանքները շատ հաճախ լավն են լինում: Շրթունքներիս դեպքում է արձագանքը վատը եղել, բայց այդ դեպքում ես ևս կարծում էի, որ վատ է: Հիմա ամեն ինչ իր տեղում է»,- ասաց Նաիրան: Դերասանուհին պատմեց, որ միշտ էլ փոփոխություններ սիրել է: «Երբ 5 տարեկան էի, բացատրում էի վարսահարդարին, որ մազերիս մի կողմը երկար կտրվածք անի, մյուս կողմը՝ կարճ: Այդպես էլ չկարողացավ իմ ցանկացածը ստանալ, մեծացա ու մի անգամ հենց այդպիսի սանրվածք արեցի: Առաջին անգամ մազերս ներկել եմ 11 տարեկանում: Քույրիկս իր մազերը սև գույնով ներկել էր, իսկ մնացած ներկով ես էի մազերս ներկել: Ինձ թվում էր՝ ոչինչ չի երևում, բայց դասղեկս նկատեց, զիջեց, կապում էի մազերս ու դպրոց գնում»,- նշեց նա: Նաիրան նաև նկատեց, որ դստեր՝ 5-ամյա Մարիայի մազերի հետ կապված փոփոխություններ ևս անում է:

«Դստերս մազերը շատ երկար էին, ներքևի հատվածը կտրեցինք, վերևինը երկար մնաց: Հետո կարճ սանրվածք արեցինք: Երեխային պետք է չափի մեջ ազատություն տալ: Եթե դա գռ եհիկ, վու լգար չէ, ինչո՞ւ ոչ, ո՞ւմ է խանգարում երեխայի մազերը ներկելը կամ կտրելը, իհարկե խոսքը քիմ իական ներկերի մասին չէ: Դուստրս ինքնուրույն է , նույնիսկ ինձ խորհուրդ է տալիս, թե մազերս ինչպես հարդարեմ: Երբ մազերիս հետ կապված փոփոխություն եմ անում, գնահատում է: Այս անգամ ասաց նույնից է ուզում: Ասացի՝ մի օր կանեմ, սպասիր»,- եզրափակեց նա: Հեղինակ Մարիամ Խաչատրյան