Բոլորն, ովքեր ունեն ( եվրո ) պատուհաններ անպայման պետք է իմանան այս գաղտնիքի մասին

Կար ժամանակ, որ թղթով էին փակցնում պատուհանները։ Բարեբախտաբար, այդ ժամանակից ի վեր ստեղծել են գեղեցիկ պլաստիկ պատուհաններ, որոնք տները հարմարավետ ու գեղեցիկ են դարձնում: Բայց տեղադրողները լռում են մի քանի բանի մասին: Առաջին բանը, որ պետք է հիշել դա քսուքն է: Բոլոր շարժական մասերի վրա պետք է քսել մեքենայի յուղ տարին մի քանի անգամ: Պատուհաններն ունեն աշխատանքային ռեժիմներ՝ ձմեռային և ամառային: Դրանք պետք է վերադասավորել, երբ եղանակը փոխվում է ։

Դուք կարող եք փոխել պատուհանի ռեժիմը պատուհանի վրայի բոլոր էքսցենտրիկները թեքելով անհաժեշտ ուղղությամբ: Նրանց թիվը կախված է պատուհանի չափից: Մշտական ձմեռային ռեժիմը զուր մաշում է պատուհանը կիպ փակելու համար նախատեսված ռետինը, քանի որ նրանց վրա լրացուցիչ բեռ է լինում և ճնշում է գործադրվում ։Ամռանը պատուհանները շատ ավելի հաճախ են բացվում և փակվում,

դրանից առաջանում է մեխանիկական մաշվածություն, խոնավություն և փոշի: Պարզել, թե որ ռեժիմում են գտնվում պատուհանները, դուք կարող եք ստուգելով սովորական թղթի թերթիկի միջոցով: Եթե դուք թուղթը դնեք շրջանակների արանքում, ապա այն շատ հեշտությամբ կարող եք քաշել և հանել ամառային ռեժիմի ժամանակ: