Ինչպես 1 վայրկյանում ստուգել՝ արդյո՞ք նրբերշիկի մեջ միս կա թե ոչ. փորձված հնարք

Դեռ մի քանի տարի առաջ «համեղ» և «օգտակար» բառերը հոմանիշներ էին համարվում: Սակայն քիմիական արդյունաբերության զարգացմանը զուգահեռ փոխվեցին նաև ժամանակները: Համերի ու հոտերի ցանկացած համադրություն հնարավոր է ստանալ նաև լաբորատորիայում: Այսօր խանութներում վաճառվող նրբերշիկների մեծամասնության բաղադրության մեջ նույնիսկ 1 գրամ միս չկա: Առաջարկում ենք պարզ հնարք,

որը թույլ կտա 1 վայրկյանում պարզել՝ արդյոք նրբերշիկ արտադրելիս միս օգտագործել են թե ոչ: Ահա հնարքը Ընտրեք մի քանի տեսակի նրբերշիկ, որոնք ցանկանում եք ստուգել: Եփեք դրանք ու արդեն պատրաստի վիճակում ձեռքով կիսեք մեջտեղից: Եթե նրբերշիկը բարձրորակ է, ուրեմն մի կտորի եզրը փոս ընկած կլինի, իսկ մյուսը՝ ուռուցիկ: Դա վկայում է այն մասին, որ արտադրանքի մեջ միս կա:

Իսկ եթե երկու կեսերն էլ ուղիղ են, համոզված եղեք, որ գնել եք սո յայից և քի միական բուրավե տիչներից, ճար պից և այլ հավ ելումներից պատրաստված նրբերշիկ: Առհասակար, խորհուրդ ենք տալիս ինքնուրույն պատրաստել տնական նրբերշիկները կամ հրաժարվել դրանցից՝ ի օգուտ սովորական մսի: Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը