-8 կգ մեկուկես ամսում, ընդհանուր՝ -18 կգ․ Լիլուն կիսվել է նիհարելու իր տարբերակով

Երգչուհի Լիլուն դստեր՝ Մարիայի ծննդից հետո պարբերաբար խոսում էր ավելորդ քաշի մասին և նշում, որ փորձում է վերականգնել կառուցվածքը։ Երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե որքան է նիհարել։ «Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունն ավելի մեծ է։ Հա մի հատ էլ ասեմ՝ չեմ ուտում հաց և քաղցրավենիք»– լուսանկարներին կից գրել է Լիլուն, իսկ մեկնաբանություններում

հայտնել, որ մեկուկես ամսում նիհարել է 8 կգ։ Այս արդյունքին երգչուհին հասել է միայն սննդակարգ պահելով, սպորտով դեռ չի զբաղվում։ Լիլուն նաև հայտնել է, որ ծննդաբերությունից հետո, ընդհանուր առմամբ, արդեն նիհարել է 18 կգ։ Ավելի վաղ նա գրել էր․ «Թվում է՝ դժվար է, բայց ավելի դժվար է զոռով խցկվել այն զգեստի մեջ, որը մենք շատ հավանում ենք»։Երգչուհի Լիլուն դստեր՝ Մարիայի ծննդից հետո պարբերաբար խոսում էր ավելորդ քաշի մասին և նշում, որ փորձում է վերականգնել կառուցվածքը։ Երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել,

որտեղ երևում է, թե որքան է նիհարել։ «Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունն ավելի մեծ է։ Հա մի հատ էլ ասեմ՝ չեմ ուտում հաց և քաղցրավենիք»– լուսանկարներին կից գրել է Լիլուն, իսկ մեկնաբանություններում հայտնել, որ մեկուկես ամսում նիհարել է 8 կգ։ Այս արդյունքին երգչուհին հասել է միայն սննդակարգ պահելով, սպորտով դեռ չի զբաղվում։ Լիլուն նաև հայտնել է, որ ծննդաբերությունից հետո, ընդհանուր առմամբ, արդեն նիհարել է 18 կգ։ Ավելի վաղ նա գրել էր․ «Թվում է՝ դժվար է, բայց ավելի դժվար է զոռով խցկվել այն զգեստի մեջ, որը մենք շատ հավանում ենք»։