Փողոցում ման գալիս երիտասարդ տղան մի մաշված դրամապանակ գտավ․ Նա երբեք չէր մտածի, որ այդ դրամապանակի պատճառով նման պատմության մեջ կընկնի․․․

Փողոցում ման գալիս երիտասարդ տղան մի մաշված դրամապանակ գտավ․ Նա երբեք չէր մտածի, որ այդ դը-րամապանակի պատճառով նման պատմության մեջ կընկնի․․․Դուք երբևէ փողոցում որևէ բան գտե՞լ եք: Հազ-վադեպ է լինում,երբ մարդիկ տեսնում են կորած իրեր և չեն համարձակվում վերցնել՝ հավատալով վատ նախա-նը-շանին

Եվ լինում են այնպիսի դեպքեր, երբ այն միանգամայն այլ ավարտ է ունենում:Մի քանի տարի առաջ, ձմեռային մի օր երիտասարդը քայլում էր փողոցով և գտավ մի դրամապանակ: Դրամա-պանակում կար երեք դոլար և մի շատ հին նամակ:Հետաքրքրասիրությունը հաղթեց, այդ պատճառով տղան որոշեց կարդալ այն: Ծրարի վրա կար հետադարձ հասցե, իսկ ներսում գրված էր նամակի տարեթիվը… 1944:Միայն պատկերացրեք՝ որքան անհանգստացնող էր այդ պահը: Նամակի բովանդակությունը առավել հուզիչ էր:

«Սիրելի Մայքլ: Մայրս արգելել է հանդիպել քեզ հետ: Ների՛ր ինձ և իմացիր, որ ես քեզ սիրում եմ և կսիրեմ: Քո Աննա»,— միայն այս էր գրված հին նամակի թղթի վրա:Երիտասարդը որոշեց գտնել հասցեատիրոջը, քանի որ սա արդեն պատվի հարց էր:Նա զանգ տվեց տեղեկատու և փորձեց պարզել տվյալ հասցեի հեռախոսահամարը:Տեղեկատուի աշխատակցու-հին հրաժարվեց տրամադրել նման տեղեկա տվություն, բայց հետո այլ տար բերակ առաջարկեց:

Նա առաջար- կեց, որ ինքը զանգահարի տվյալ համարով և իմանալով, որ համաձայն կլինեն զրուցել երիտասարդի հետ, կփո-խանցի համարը վերջինիս:
Պարզվեց, որ Աննայի մայրն ապրում էր ծերանոցում:Բնակարանը այլևս նրա ընտանիքին չէր պատկանում: Նոր բնակիչների մոտ կար և հեռախոսահամարը և հասցեն,այդ պատճառով պատմությունը ունեցավ շարունակութ-յուն: Երիտասարդը զանգ տվեց նոր հեռախո սահամարով և պարզեց, որ Աննայի մայրն արդեն մահացած է, իսկ Աննան ևս գտնվում է ծերանոցում :Նա գնաց ծերանոց և տնօրենի ուղեկցությամբ հանդպեց Աննային: Դա շատ հուզիչ էր:Աննան ջերմ ժպիտով և բարի աչքերով տարեց կին էր Այդ անհանգստությունն ու լարվածությունը ապրեցին բո-լորը:

«Ես նրան շատ էի սիրում: Նրա անունը Մայքլ Գոլ դսթեյն էր: Ես ընդ ամենը 16 տարեկան էի, այդ պատճա-ռով մայրս կատեգորիկ դեմ էր մեր հարաբե րություններին: Մայքլը շատ գգեղեցկադեմ երիտա սարդ էր, նման Շոն Քոներիին:Եթե դուք նրան գտնեք, փոխանցեք, որ նրան ես այնքան եմ սիրել, որ այդպես էլ չեմ ամուսնացել»:Հրաժեշտ տա-լով Աննային, նրանք իջան ներքև: Պահակը անմիջապես հետաքրքվեց արդյոք այդ այց նրան օգուտ տվեց: երի-տասարդը ասաց, որ հիմա գոնե գիտի այն մարդու ազգանունը , ում փնտրում է: Այլևս ո՛չ ուժ ուներ, ո՛չ ժամա-նակ:Հանկարծ երիտասարդը հանեց գրպանից դրամապանակը.պահակը,տեսնելով այն ցնցվեց:«Ես գիտեմ՝ այն ումն է:Դա պարոն Գոլդսթեյնինն է:Նա ապրում է հարևան մասնաշենքում և երբ դուրս է գալիս զբոսանքի,անպայման կորցնում է դրամա պանակը: Արդեն երեք անգամ կորցրել է»:Նման նորո ւթյան երիտասարդը չէր սպասում: Նա շտապեց տնօրենի մոտ,

իսկ հետո միասին գնացին նշված մասնաշենք:Հաճելի տղամարդը նստած էր բազմոցին և կարդում էր:Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդից դրամա-պանակի համար, բայց անգամ մտքով չէր անցնում, թե ինչ էր լսելու: Երիտասարդը խոստովանեց, որ կարդացել է նամակը, քանի որ միայ այդկերպ կարող էր գտնել, հասցեատիրոջը: Սկզբից այդ նորությունը ընդհանրապես դուր չեկավ տղամարդուն, բայց երբ երիտասարդը ասաց, որ ճանաչում է Աննայի, ամեն ինչ փոխվեց:Ծերունին սեղմեց երիտասարդի ձեռքը և սկսեց հետա քրքրվել Աննայից: նա գիտա կցելով, որ ամբողջ կյանքում սիելու է Աննային այդպես էլ չէր ամուսնացել:Երիտասարդը ծերունուն ուղեկցեց մյուս մասնաշենք,որտեղԱննան էր: Հաջորդեց լռության վայրկյանները, քանի որ հանդիպել էին նրանց հայացքները:Ճանաչելով միմյանց ծերունիները՝ չկարողացան զսպել արցունքները: Միմյանց գրկած՝ սկսեցին հեկեկալ, ապա նայեցին միմյանց աչքերի մեջ ու նորից գրկախառնված լաց եղան: Նրանց թողեցին առանձին:Երեք շաբաթ անց երիտասարդը ստացավ հարսանեկան հրավիրատոմս: Ամուսնանում էին 76-ամյա Աննան և 78 ամյա Մայքլը:Նը-րանց առանձին սենյակ էին հատ կացրել: Գիտեք,այս ծերունի ները իսկական օրինակ են երիտասարդների հա-մար: Հիասքանչ է, երբ ճակատագիրը սիրող զույգերին ի վերջո միացնում է: