Քիմ Քարդաշյանը պատմել է` իր 4 երեխաներից որն ունի «ամենահայկական» արտաքինը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել կրտսեր որդու՝ Փսալմի հետ և շնորհավորել նրա ծննդյան 2-րդ տարեդարձը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։ Քարդաշյանը որդուն անվանել է «փոքրիկ ցուլ»` նկատի ունենալովտղայի կենդանակերպի նշանը: «Իմ փոքրիկ «ցուլ» Փսալմը։ Նա այսօր Մայրերի օրվա տոնին 2 տարեկան է դառնում։ Յուրահատուկ օր է միասին անցկացնելու համար։

Նա երեխաներիս շարքում, իմ կարծիքով, ունի «ամենահայկական» արտաքինը, պապիկիս պես, և ինձ շատ է հիշեցնում հորս։ Նա ամենաքաղցր երեխան է», — գրել է Քիմ Քարդաշյանն ու հավելել, որ Փսալմը նրանց բոլորի կյանք հանգստություն և հավասարակշռություն է բերել։ Աստղը հավելել է․ «Քո եղբայրը, քույրերը և բոլոր զարմիկները քեզ շատ են սիրում։ Դու իսկապես մեր բոլորի ուրախությունն ես։ Մայրիկը քեզ շա՜տ է սիրում»։

Փսալմի ծննդյան 2-րդ տարեդարձի առթիվ հրապարակումներ են արել նաև Քրիս Ջեններն ու Քլոե Քարդաշյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը: Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։