«Խելագարվելու բան է կին լինելը». Իվետա Մուկուչյանի հրապուրիչ կերպարը

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, կարճ շրջազգեստ է կրում, որը համադրել է խորը լանջաբացվածքով բլուզի հետ։ Իվետան կարճ սանրվածքով է, ընտրել է բնական շպար։ «Խելագարվելու բան է կին լինելը»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր նարնջագույն, թափանցիկ տաբատ, վերնաշապիկ, գույնզգույն բոդի։ Նա կարճ սանրվածքով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին ոճային արեւային ակնոցն ու բարձրակրունկները։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դուք կրում հագուստը»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։