Երբև մտածել եք, թե ինչ է անում կոճակը վերնաշապիկի օձիքին, կամ ինչի համար է մեջքի անհասկանալի կանթը. Երբ իմանաք դրանց իրական նպատակը, հաստատ կապշեք

Այն հորինել են Բրուքս-էնդ-Բրազերսում ՝ հագուստի արտադման ամերիկյան ընկերությունում։ Առաջին անգամ այն հայտնվել է 1890 թ: Օձիքի առջևում կոճակներ արդեն կայի, բայց ընկերությունը գնաց ավելի հեռու և հորինեց կոճակներ օձիքի հետևի մասի համար: Եթե որևէ մեկը դեռ չի գուշակել, ապա ասեմ, որ կոճակի գաղտնիքը պարզ է: Դա նրա համար է, որ փողկապը մնա այն դիրքում, որում նա պետք է գտնվի : Բայց մեր ժամանակներում փոխվել են փողկապների ձևը, ուստի կոճակները դարձել են դեկորատիվ նշան և նյութական դիրքի ակնարկ: Բացի այդ, վերնաշապիկները պատմության, ավանդույթների մաս են կրում որպես զինվորական համազգեստ կամ մասնագիտական հագուստ:

Կոճականցք տղամարդկանց վերնաշապիկի հետևում:Այս կոճականցքը առաջին անգամ ստեղծվել է Ամերիկայում զինվորական համազգեստի վրա: Նրանց հետ առաջին վերնաշապիկները թողարկել են անցյալ դարի 20-ական թվականներին ՝ 30 տարով ավելի ուշ, քան երրորդ կոճակով մոդելը ։Այն պատրաստվում էր, որպեսզի վերնաշապիկը կարելի լինի զգուշորեն կախել դարակում: Նավերում նրանց համար պարզապես չի եղել տեղ, բայց նավաստիները ուզում էին պահել հագուստը կոկիկ, առանց ամեն օր արդուկելու: Գաղափարը արագ օգտագործեցին քաղաքացիական կյանքում: Gunt-Shirtmaker-ը՝ էժան վերնաշապիկների խոշոր արտադրողը, դրանցից ավելացրեց ուսանողական հագուստի վրա, երիտասարդների կենցաղում այն հարմարավետություն կստեղծեր :

Բայց ուսանողները նորարարությունը չգնահատեցին: Պարզվեց, որ աղջիկները հաճախ բռնում են այդ կոճականցքերից այն տղաներին կանգնեցնելու համար, որոնց հետ ցանկանում էին շփվել և այդ պատճառով այն պոկվում էր և կախվում: Տղաները սկսեցին պոկել դրանք, որպեսզի իրենց չկասկածեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ կամ աղջիկների կողմից սիրված չլինելու մեջ:Մեր ժամանակներում այդ աղմուկը բարեհաջող մոռացվեց, իսկ կոճականցքը մնաց։ Եվ դա, իրոք, հարմար է վերնաշապիկը կախելու համար: