Սպիտակեղենի մաքրման ու հարդարման ավելի պարզ ու մատչելի տարբերակ չեք էլ կարող գտնել. Այս մեթոդը սովորեցրել է հյուրանոցում աշխատող ընկերուհիս

Հյուրանոցներում սպիտակեղենի մաքրության առաջին գաղտնիքը.Հյուրանոցիների աշխատակիցներից մեկի պարտականությունների մեջ է մտնում նախքան լվանալը դասավորել կտորները և վայ նրա մեղքը , եթե այլ գույնի կտոր կհայտնվի սպիտակների հետ:Ցանկացած տնային տնտեսուհի մտածել է, որ մաքրությունը կախված է ջրի տաքությունից, կամ կտորի որակից, բայց ինչքան սպիտակ գույնի կտոր է փչացել, այն այլ գույնի կտորների հետ լվանալու արդյունքում: Երկրորդ կարևոր գաղտնիքը մեքենայի լցոնումն է.

Պետք չէ լվացքի մեքենան ամբողջությամբ լցնել, միայն 70 կամ 80 տոկոսով: Ամբողջությամբ լցված թմբուկը թույլ չի տալիս իրերին շարժվել և լավ մաքրվել: Բայց կիսադատարկ թմբուկը նույնպես մեծ սխալ է: Գործվածքները արագ են քայքայվում այդ կերպ լվանալու դեպքում: Տառացիորեն մի երկու սխալ լվացք և իրերը փչացած են:Ջերմաստիճանը պետք է լինի մինչև 60 աստիճան.

Բարձր ջերմաստիճանը փչացնում է գործվածքներն այնպես, ինչպես մեխանիկական ազդեցությունը: Առավելագույն ջերմաստիճանը 60C կամ ավելի ցածր պետք է լինի:Օդորակիչ անհրաժեշտ չէ.Այս նյութը օբյեկտիվորեն անհրաժեշտ չէ սպիտակաեղենին, քանի որ այն գրավչություն է տալիս, բայց փչացնում է որակը: Այն նաև վտանգավոր է լվացքի մեքենայի համար: Նրանք, ոքեր կարևորություն են տալիս սպիտակեղենի փափկությանը կարող են տատիկի միջոցները կիրառել, օր՝քացախ կամ կիտրոն:

Լվացքի համար անհրաժեշտ է ընդամենը կես բաժակ լուծույթ:Հավելումներ փոշուն. Մի գդալ սոդան ամենալավ բանն է, որ կարող եք ավելացնել լվացքի փոշուն: Դեղնությունը կանցնի անցյալ և այնտեղ էլ կմնա:Գնդակներ լվացքի համար.Այդ գնդակները դնում են թմբուկում սրբիչներ լվանալու ժամանակ:Այն փափուկ սրբիչներին տալիս է թարմություն և որակ: