Ամենակարող Տեր, պաշտպանիր և օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը․ Մայրական հզոր աղոթք

Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը: Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փրկիր նրան հանուն Քո անվան: Տեր, ներիր նրա բոլոր մեղ քերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար: Տ

եր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը:Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թ շնամիներից, բոլոր տեսակի դժ բախտություններից ու անհաջողություններից:

Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից, հեռու պահիր վնասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից:Տեր, օրհնիր ինձ, մե ղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն: