Ես 21 տարեկան եմ․ Մի քանի օր առաջ այնպիսի բաներ իմացա եղբորս ու առհասարակ տղամարդկանց մասին, որ որոշել եմ երբեք չամուսնանալ

Ես 21 տարեկան եմ․Մի քանի օր առաջ այնպիսի բաներ իմացա եղբորս ու առհասարակ տղամարդկանց մասին, որ որոշել եմ երբեք չամուսնանալ․․․Ես վտսահ եմ,որ տղամարդիկ չեն կարող լինել հավատարիմ: Հենց այդ պատ-ճառով էլ երբեք չեմ ամուսնանա…

Եղբայրս շատ ընկերներ ունի: Նրանք բոլորն էլ դավաճանում են իրենց ընկերուհիներին, էլ չեմ խոսում կանանց մասին:Նրանք հաճախ են հավաքվում մեր տանը: Եվ գիտեք, հաճախ նրանցից այնպիսի բաներ եմ լսում, որ սկ-սում եմ ատել բոլոր տղամարդկանց:

Եղբայրս ամուս նացած է: ՎԵր ջերս իմա ցա, որ նա սիրուհի ունի: Ես չէի ուզում հավատալ, իսկ հետո սկսեցի սպառնալ, որ կպատմեմ կնոջը, եթե վերջ չտա այդ ամենին:Սկզբում նա արդարանում էր, փորձում համոզել, որ դա սուտ է, իսկ հետո, երբ հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է, քիչ էր մնում ծեծեր ինձ:

Իսկ մի փոքր հանգստանալուց հետո, նա սկսեց ինձ բա ցատրել, որ տղա մարդիկ այնպես են կառուցված, որ ի-րենց համար բարդ է միայն մի կնոջ հետ ապրելը: Երբ ես տեսնում եմ, թե ինչպես է նա ինչ-որ բան շշնջում կնոջ ականջին կամ համբուրում, ես ուզում եմ նրան հարվածել:

Եղբայրս երեխաներ ունի, իսկ կինն էլ շատ լավն է, նա մեզ արդեն հարազատ մարդ է, հենց դա է ինձ հետ պա-հում, որ նրան չպատմեմ ամեն ինչ:Եղբորս շնորհիվ՝ ես զզվում եմ բոլոր տղամարդկանցից, քանի որ վստահ եմ, որ ապագա ամուսինս ինձ հետ նույն կերպ է վարվելու: Ես այժմ հորս էլ եմ կասկածանքով նայում, գուցե նա էլ իմ մորն է դավաճանել… Այդպես եղբորս ընկերական հավաքույթը կոտրեց բոլոր հույսերս և պատկերացումներս՝ կապված անթերի ըն-տանիքի հետ…