ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են 2 հայ օդաչուներ փրկում 171 մարդու կյանք

Երկու հայ օդաչուներ 171 մարդու կյանք են փրկել Մարտի երեսունմեկը կարող էր ճակատագրական լինել Մոսկվայից Քիշնև թռչող ուղևորների համար։ Ամենաահավոր սարսափը կարող էր իրականություն դառնալ։ Օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի անձնակազմը հայնաբերել է, որ առկա է աջ շարժիչի տեխնիկական խափանում։ Հավանաբար մենք հերթական ավիավ թարի մասին կլսեինք, եթե չլինեին այս օդաչուները։ Նրանք մեծ պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել, արագ անջատել են շարժիչը և որոշել են վերադառնալ Մոսկվա։

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Միայն դրանից հետո օդաչուները կարողացել են հանգիստ շունչ քաշել։ Իսկ գիտե՞ք՝ ինչն է ամենահրաշալին այս պատմության մեջ։ Գլխավոր ու երկրորդ օդաչուները հայեր են եղել՝ Վարդան Սարգսյանն ու Ալեքսեյ Մուսայելյանը։ Հայ օդաչուների հերոսությունը փրկել է 167 ուղևորների (որոնցից 3 երեխաների) և 6 հոգանոց անձնակազմի կյանքերը։ Դիտեք տեսանյութը՝