Ռուսական «Минута Славы» մրցույթում հայ եղբայրներ Արմեն և Արսեն Հովեյանների հայերեն չքնաղ կատարումը․ Կեցցե՛ք, տղաներ

ԿԵՑՑԵՔ, տղաներ… Ռուսական «Минута Славы» մրցույթում հայ եղբայրներ Արմեն և Արսեն Հովեյանների հայերեն չքնաղ կատարումը. Հայ եղբայրներ Արմեն ու Արսեն Հովեյանների հիանալի կատարումը ռուսական «Минута Славы» մրցույթում։ Հայ եղբայրները երգել են Սայաթ-Նովայի ամենահայտնի երգերից 1-ը՝ «Թամամ աշխար պըտուտ էկա» ։ Երգը Սայաթ-Նովայի սիրո երգերից է։ Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ,

թեպետ դրանց համար օգտագործած պատկերները և համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ու շատ են ծավալային եւ երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերը հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բա խումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ող բերգական սերն է, այլ նաև կյանքի եւ իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտ նահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բա րոյական կատարելության և գեղեցկության հարցերը, մարդու մանրացման և մարդկային աղ արտման պատճառները, Նա Ստեղծագործել է սիրային, խոհախրատական ու սոցիալական մոտիվներով։ Իսկ Արմեն ու Արսեն Հովեյանների տեսանյութը կարող եք դիտել ստորև՝