Ամեն առավոտ խմեք ՍԱ, և տեսեք և ապրեք 100 տարի

Անանասը շատ առավելություններ ունի առողջության համար, այդ թվում՝ Թարմ անանասը շատ ցածր կալորիականություն ունի: 100 գ. պարունակում է մոտ 50 կալորիա: Միջուկը չի պարունակում խոլեստերին և հագեցած ճարպեր, բայց սննդային մանրաթելերի լավ աղբյուր է: Անանասը պարունակում է բրոմելայն՝ միացություն, որն օգնում է մարսել սնունդը: Այդ ֆերմենտը նաև հակակծկողական, հակաքաղցկեղային և հակաբորբոքային հատկություններ ունի: Գիտականորեն ապացուցվել էր, որ անանասի պարբերական օգտագործումն օգնում է պայքարել որդերով վարակվելու, ստամոքսի խանգարման և արթրիտի դեմ:

Անանասը հագեցած է վիտամին С-ով, հակաօքսիդանտով, որն անհրաժեշտ է օրանիզմում կոլագենի սինթեզի համար: Կոլագենը սպիտակուց է, որն անրաժեշտ է ոսկորների, օրգանների, մաշկի և արյունատար անոթների ամբողջականության պահպանման համար: Ուստի վիտամին С-ով հարուստ մթերքների պարբերական օգտագործումն օգնում է կանխել լնդախտի առաջացումը և բարձրացնել ինֆեկցիոն տարրերի նկատմամբ դիմադրողականությունը:

Այն նաև պարունակում է վիտամին А և В-կարոտին, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով: Գիտականորեն ապացուցվել է, որ ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ պտուղների օգտագործումը պաշտպանում է բերանի խոռոչի և թոքերի քաղցկեղից: Անանսը հարուստ է վիտամիններով՝ թիամինով, ռիբոֆլավինով, ֆոլատներով և հանքանյութերով՝ կալիումով, մանգանով, պղնձով: Կալիումը կարգավորում է արյան ճնշումը, մանգանն ազատ ռադիկալների հզոր կլանիչ է, պղինձն անհրաժեշտ է էրիթրոցիտների սինթեզի համար:

Positive-ը ներկայացնում է ամեն օր անանասը ջրին ավելացնելու 10 պատճառ՝ 1. Պայքարում է բորբոքման դեմ Բրոմելայնն ունի հզոր հակաբորբոքային հատկություններ, օրգանիզմին օգնում է դուրս բերել տոքսինները բորբոքման դեմ պայքարի միջոցով, որը վնասում է օրգանիզմի բոլոր օրգաններն ու հյուսվածքները: Անանասի պարբերական օգտագործումը կարող է օգնել սպորտային վնասվածքների և արթրիտի բուժման գործում՝ նվազեցնելով ցավը, բորբոքումը: 2. Օգնում է նիհարել

Մանրաթելի պարունակության շնորհիվ՝ անանասը երկար ժամանակ հագեցածության զգացում է տալիս: Տիամինն արագացնում է նյութափոխանակությունը՝ ածխաջրերը վերածելով էներգիայի, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավոտներն անանասով ջրի օգտագործումն օգնում է կանխել ճարպի և շաքարի նկատմամբ հակումը: 3. Մակաբույծները հանում է լյարդից և աղիներից Բրոմելայնն ունի այդ թվում՝ հակամակաբուծային ակտիվություն: Որոշ աղբյուրների համաձայն՝ անանասի 3 օր օգտագործումն արագ ոչնչացնում է ժապավենաձև որդերը:

4. Կարգավորում է վահանաձև գեղձի վիճակը Անանասում պարունակվող բրոմելայնը և յոդն արդյունավետ են թիրեոիդիտի և տարբեր աուտոիմունային խանգարումների դեմ պայքարում: 5. Հավասարակշռում է էլեկտրոլիտները
Անանասում պարունակվող կալիումն ամրապնդում է օրգանիզմը և օգնում է պահպանել օրգանիզմում էլեկտրոլիտների նորմալ հավասարակշռությունը՝ կանխելով վնասվածքներն ու ցնցումները: 6. Ազատում է ծանր մետաղներից ու տոքսիններից Մանրաթելերը, շատ ֆերմենտներ և հակաօքսիդանտներ օգնում են հեռացնել տոքսինները:

7. Գործում է որպես մարսողական օգնություն Բրոմելայնը լավացնում է սպիտակուցների մարսումը և այդպիսով գործում է որպես մարսողական օգնություն: 8. Լավացնում է տեսողությունը Անանասը պարունակում է վիտամին А և բետա-կարոտին, որոնք օգտակար են տեսողության համար: Ուսումնասիրության համաձայն՝ օրական անանասի 3 բաժին օգտագործելը նվազեցնում է մեծ տարիքում տեսողության կորստի ռիսկը: 9. Ամրացնում է լնդերը և օգնում է սպիտակեցնել և պահպանել ատամները Գիտականորեն ապացուցվել է, որ բրոմելայնն ազդում է որպես բծերի վեացման բնական միջոց: Այն նաև արդյունավետորեն պայքարում է փառի դեմ: 10. Կանխում է քաղցկեղը Ուսումնասիրության համաձայն՝ բրոմելայնը քաղցկեղի բուժման գործում ավելի արդյունավետ էր, քան քիմիաթերապիայի 5-ֆտորուրացիլ դեղամիջոցը: Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը