
ԲՐԱՎՈ. Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորը իր կատարումով ուղղակի հուզեց բոլոր ներկաներին. Ռաֆայել Բադալյանն, ով Հայ առաքելական եկեղեցու սպասավոր է, 18 տարեկանում մասնակցություն է ունեցել X ֆակտոր շոուին։ Նա ավարտել է Ծաղկաձորի արվեստի դպրոցը՝
դուդուկի ու վոկալի բաժինները։ Ռաֆայելը Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում՝ դուդուկի բաժնում։ Երգել սկսել է եկեղեցուց։ Դեռ վաղ տարիքից հասակից վանահոր խորհրդով ծառայում է եկեղեցուն։ նա յուրաքանչյուր օր մասնակցում է եկեղեցու առավոտյան ու երեկոյան ժամերգություններին։ Նա եկեղեցում դպրություն է անում։ «Ինձ շատ դուր էր գալիս այդ աշխարհը, որ նայում էի
հոգևորականներին ու սարկավագներին, ծառայողներին, գնում էի ճեմարան և երանի էի տալիս, թե երբ պիտի մեծանամ, իմ տարիքն էլ գա ու ես դպրոցը ավարտեմ գնամ ճեմարան, բայց հետո իմ պլանները փոխվեցին, ու սկսեցի երգելով զբաղվել»,- ասում է Ռաֆայելը։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝