Թթվասերով և սխտորով անչափ համեղ հավի բդիկներ, որի համից պարզապես չեք կշտանա

grilled chicken legs on brown plate

Հավի բդիկներ. հիանալի մթերք, որը կարող եք օգտագործել տարատեսակ ուտեստներ պատրաստելիս: Առաջարկում ենք այն պատրաստել ջեռոցում՝ օգտագործելով մարինացված թթվասեր: Բաղադրությունը Հավի բդիկներ — 4-5 հատ Թթվասեր — 3 ճ. գ. Սխտոր — 2 պճեղ Աղ՝ ըստ ճաշակի

Համեմունք հավի ուտեստների համար` ըստ ճաշակի Բուսայուղ — 3 ճ. գ.։ Բաղադրատոմսի պատրաստման համար հավի բդիկները պետք է սառեցված լինեն և պետք է մարինացնեք համեմունքներով, ճզմած սխտորով, թթվասերով: Պատրաստման եղանակը. Հավի բդիկները լվացեք հոսող ջրի տակ, թողնեք քամվի և տեղավորեք լայն ամանի մեջ:

Մաքրած սխտորի ատամները մանրացրեք քերիչով: Ամանի մեջ դրված բդիկների վրա շաղ տվեք աղը, համեմունքները: Կարող եք օգտագործել Ձեր նախընտրած համեմունքները՝ պղպեղի, պապրիկայի, կարրիի խառնուրդներ և այլն: Ավելացրեք թթվասերը: Մաքուր ձեռքերով լավ խառնեք բաղադրիչները և մարինացնելու համար թողեք կես ժամ:

Ջեռոցի տապակը յուղապատեք, և դասավորել թթվասերում մարինացված բդիկները: Եփեք մոտավորապես 40 րոպե (200 աստիճանում): Անհրաժեշտ է մի քանի անգամ ազատված ճարպը լցնեք բդիկների վրա: Թթվասերով ախորժաբույր և համեղ հավի բդիկները պատրա՛ստ են: Բարի՜ ախորժակ: