Իտալիայի երկնքում երևացել Է Հիսուսի ֆիգուրը, որը հյուսված Էր արևի ճառագայթներից

Սա անկասկած հրաշք է: Ինտերնետում է հայտնվել Հիսուս Քրիստոսի լուսավոր պատկերը, որը երևացել է իտալական քաղաքներից մեկի երկնքում: Այն երևացել է գորշ երկնքի ֆոնին, ամպերից ներս երկիր թափանցող արևի ճառագայթների լույսով ողողված և իր լուսավորությամբ տպավորել է իտալական Ագրոփոլո քաղաքի բնակիչ Ալֆրեդո Լո Բրուտտոնոյին:

Ուրբաթ օրը մայրամուտին գորշ երկնքի ֆոնին առաջացած պայծառ լուսավորությունը նման էր Բրազիլիայում գտնվող հայտնի Հիսուս Քրիսոսի արձանին: Ալֆրեդոյի խոսքերով այսպիսի հրաշք նա առաջին անգամ է տեսնում և տպավորված այդ հրաշքից, որոշել է այլ մարդկանց ևս ցույց տալ: