Ինչպես մաքրել արդուկը դրսից և ներսից. Ահա ամենաարդյունավետ եղանակը

Արդուկը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել: Այս միջոցների օգնությամբ հնարավոր է արդուկը մաքրել ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից: Երբեմն արդուկը հագուստի վրա շագանակագույն հեղուկի հետքեր է թողնում, դա նշանակում է, որ արդուկը պետք է անմիջապես մաքրել: Քացախ + ջուր`

Խառնել հավասար քանակությամբ քացախ և ջուր, արդուկը դնել հորիզոնական դիրքով և լցնել քացախի ու ջրի խառնուրդը, արդուկի միացնել և թողնել տաքանա 10 րոպե: Այնուհետև արդուկից համապատասխան կոճակի օգնությամբ գոլորշի արձակել այնքան, մինչև արդուկից դադարի հոսել շագանակագույն հեղուկ: Այդ ընթացքում տան պատուհանները պետք է բաց թողնել: Այնուհետև արդուկի մեջ մաքուր ջուր լցնել և կրկին գոլորշի արձակել, որպեսզի լիովին մաքրվի:

Կիտրոնաթթու + ջուր` 20-25 գ կիտրոնաթթուն լուծել մեկ բաժակ ջրի մեջ և կատարել վերը նկարագրված գործողությունը: Արդուկը արտաքինից մաքրելու համար անհրաժեշտ է. Սոդա+ քացախ` Խառնել 2 թեյի գդալ սոդա և քիչ քանակությամբ քացախ, որ ստացվի մածուկանման զանգված: Ստացված խառնուրդը քսել արդուկի մակերևույթին և մաքրել լաթով:

Քացախ+ ջուր` Հավասար քանակությամբ խառնել քացախ և ջուր և այդ խառնուրդով մաքրել արդուկը: Մաքրելու ընթացքում հարկ չկա արդուկը տաքացնել: Ացետոն` Սա շատ հզոր միջոց է, ացետոնը հեռացնում է այրված հագուստի հետքերը: Ատամի մածուկ (ոչ գելային), Ատամի մածուկը քսել թեթևակի տաքացրած արդուկի մակերևույթին և մաքրել լաթով:Ջրածնի պերօքսօդ`Բամբակը խոնավացնել 3%-անոց ջրածնի պերօքսիդով և մաքրել արդուկի մակերևույթը և անցքերը: