Ինչպես սովորեցնել երեխային գնահատել այն, ինչ դուք նրա համար անում եք

Հաճախ ծնողական ֆորումներում բարձրացվում է մանկական անշնորհակալության հարցը, թե այսքան բան ենք նվիրում երեխային, իսկ նա նույնիսկ շնորհակալություն չի ասում։ Մի անգամ խաղում և մոռանում է խաղալիքի մասին։ Դա միայն նյութականին չի վերաբերում։ Հաճախ երեխաները չեն գնահատում ծնողների ամենօրյա խնամքն իրենց նկատմամբ, ամեն բան ընկալում են որպես իրենց նկատմամբ պարտավորություն։

Այսօր Positive-ը կպատմի, թե ինչպես է պետք սովորեցնել երեխային գնահատել ցանկացած բարի գործ։ 1. Շնորհակալական խոսքեր Որպեսզի երեխայի բառապաշարում հայտնվի «շնորհակալություն» բառը, ծնողները պետք է իրենց դա հաճախ օգտագործեն։ Այդ թվում հենց երեխայի նկատմամբ, նրա արած գործի համար։ Սակայն նրան էլ պետք է հիշեցնել, որ պետք է շնորհակալություն հայտնի մեծերից նվերների,

օգնության և խնամքի համար։2. Տնային աշխատանք Երբ երեխան տան հետ կապված որևէ գործ է անում, նա հասկանում է, որ այս աշխատանքը ջանքեր և ժամանակ է պահանջում։ Այդ ժամանակ նա կգնահատի մեծերի աշխատանքը։ 3. Մեծերի օրինակը Եթե փոքրիկի ծնողները անհարգալից են իրենցից մեծերի նկատմամբ, շնորհակալություն չեն հայտնում նրանց ամեն մանրուքի համար, ապա երեխաներն էլ

պատճենում են նման վարքը և կիրառում իրենց կյանքում։ 4. Ընդհանուր գործ Կարեկցանքի զգացողությունը ձևավորվում է երեխայի մոտ, երբ նա օրինակ օգնում է մեծերին բարեգործական աշխատանքներում. օրինակ կեր գնել և կենդանիներիկացարանտանել։ Կամ տալ խաղալիքները, հագուստը, որոնք արդեն չեն օգտագործում, կարիքավոր երեխաներին։ Նման օրինակները օգնում են գնահատել այն,

ինչն իրենց բաժին է հասել «հենց այնպես»։ Կարելի է նաև ընտանեկան ավանդույթներ ձևավորել. Ընթրիքի ժամանակ պատմել, թե օրվա մեջ ում եք շնորհակալ եղելՇնորհակալական նամակներ գրել Ձմեռ պապիկին, տատիկին ու պապիկին աջակցության համար Որոշել, թե ինչ առիթներով կարող են գնվել նվերները և հետևել դրան։