Տնական կետչուպ ձմռան համար, որի համից չեք կշտանա

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տնական կետչուպի պարզ բաղադրատոմս: Այն դուր կգա բոլորին և ձմռանը կուրախացնի ձեզ իր համով: Պահպանեք բաղադրատոմսը՝ այն չկորցնելու համար: Անհրաժեշտ բաղադրիչներ. լոլիկ՝ 2,5 կգ սոխ՝ 6հատ սխտոր՝ 1 գլուխ կանաչ խնձոր՝ 4 հատ քաղցր պղպեղ՝ 4 հատ աղացած սև պղպեղ՝ 1թ.գ.

մեխակ՝ 1թ.գ. դափնետերև՝ 6 հատ հատիկավոր սև պղպեղ՝ 1թ.գ. աղացած դարչին՝ 2թ.գ. աղ՝ 1,5 ճ.գ. շաքարավազ՝ 8ճ.գ. քացախ 9%՝ 150մլ Պատրաստման եղանակ. Առաջին հերթին լվանում ենք բանջարեղենը, մաքրում սոխն ու սխտորը, հանում ենք խնձորի և պղպեղի կորիզները: Ինչից հետո նշված բաղադրիչներն աղում ենք, լցնում

կաթսայի մեջ և հասցնում եռման աստիճանի: Թուլացնում ենք կրակը և եփում՝ մինչ զանգվածի խտանալը: Դարչինն ավելացնում ենք եփվող կետչուպին, իսկ մյուս համեմունքները լցնում ենք մաքուր մառլյայի մեջ, կապում և ուղարկում կաթսայի մեջ: Կետչուպը պետք է եփել առնվազն 2 ժամ՝ թույլ կրակի վրա: Մոտ 1,5 ժամ

եփելուց հետո ավելացնում ենք քացախը, աղը և շաքարավազը: Պատրաստի զանգվածն անցկացնում ենք քամիչով և կրկին դնում կրակին՝ հասցնելով եռման աստիճանի: Լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ, փակում, շուռ տալիս և ծածկում տաք կտորով: Թողնում ենք այդ վիճակում՝ մինչ լիարժեք սառելը: