Մենք ներկայացնում ենք նկարիչ Ռա Փոլեթին, որն արդեն տասնյակ տարիներ գործնականում ամեն օր վերցնում է անրաժեշտ ամեն ինչ և ոտքով զբոսնում Նյու Մեքսիկոյի հյուսիսում: Այդպիսի զբոսանքների ժամանակ նկարիչը սովորաբար ուղևորվում է ավազոտ քարանձավներ: Նկարչի քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ այդ քարանձավները վերածվել են արվեստի իսկական գործերի, որտեղ մթության փոխարեն՝ արևի լույս է տիրում:
Փոլեթին արդեն մի քանի տասնյակ տարի իր ձեռքով, առանց որևէ մեկի օգնության քարանձավները վերածում է հսկայական տաճարների: Ամեն առանձին տարածք ունի իր ներքին հարդարանքը, որտեղ յուրահատուկ մթնոլորտ է: Այս կառուցվածքը կոչվում է «Մարդկային բարության ծառ»: Ամեն տարածք ունի փայլուն ճարտարապետական դիզայն և ձեռքով արված յուրահատուկ նախշեր: Գործնականում այս բոլոր գլուխգործոցները ձեռքի աշխատանքի արդյունք են: