Ինչպես ինքնաթիռի տոմս գնել շատ էժան գնով․ 6 խորամանկ եղանակ, որոնց մասին դուք չգիտեք

Բոլորիս էլ հայտնի է, թե որքան թանկ են ինքնաթիռի տոմսերի գները, սակայն քչերը գիտեն, որ կան հնարքներ, որոնց շնորհիվ հնարավոր է խուսափել տոմսի վրա ահռելի գումար ծախսելուց: Ձեզ ենք ներկայացնում 6 եղանակ, թե ինչպես ինքնաթիռի տոմսը գնել կինոյի տոմսի գնով: 60 օրվա կանոն. Փնտրեք ռեյսեր ոչ շուտ և ոչ ուշ, քան մեկնելու ցանկալի օրվանից 1.5-2 ամիս շուտ:

Տոմսերը գնեք հունվարի կեսերից մարտի սկզբներն ընկած ժամանակահատվածում՝ բացառելով փետրվարյան տոնական օրերի շրջանը: Աշխատեք տոմսերը գնել երեքշաբթի օրերին ժամը 14:00-16:00 ընկած ժամանակահատվածում: Երեքշաբթի և չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին տոմսերն ավելի էժան են: Եթե պլանավորում եք մեկնել week end-ին, ապա խորհուրդ է տրվում տոմսերը գնել ուրբաթ երեկոյան կամ շաբաթ օրվա մեջ:

Ավիաընկերությունների համակարգային խափանում — Յուրաքանչյուր համակարգ էլ իդեալական չէ և լինում են խափանումներ: Սա, իհարկե, օրինաչափություն չէ, սակայն երբեմն-երբեմն կարելի է օգտվել շահավետ տարբերակից: Ահա մի քանի օգտակար կայքեր, որտեղ ամեն օր թարմացվում են շահավետ տարբերակները: 24 ժամվա օրենք — Ամրագրելուց հետո ստուգեք հաջորդ առավոտվա ռեյսերը: Ամրագրումից հետո որոնողական կայքը գցում է նրա վրա դրված ֆիլտրերը և հասանելի է դարձնում ավելի շահավետ տարբերակները:

Դուք կարող եք փոխել ամրագրումը՝ վճարելով չնչին տուգանք կամ էլ, առհասարակ, դրանից խուսափել: Թաքնված քաղաքի հնարք — Թաքցրեք ձեր ուղևորման վերջնական կետը այլ ռեյսերի տարանցիկ քաղաքի տեղում: Շատ հաճախ տարանցիկ քաղաքներ ունեցող ռեյսերն ավելի էժան են, քան ուղիղ հենց ձեր ուզած քաղաք տանող ռեյսը, ուստի «թաքցրեք» ձեր նախընտրելի քաղաքը տարանցիկ քաղաքի տեղում: