ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Հայուհի Սվետա Կարապետյանը մինչեւ արցունքները ծիծաղեցրել է «Comedy բաթլի» ժյուրիի անդամներին

{"source_sid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1596872777591","subsource":"done_button","uid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1596869553053","source":"other","origin":"unknown"}

Սվետա Կարապետյանը ելույթ է ունեցել ռուսական ТНТ ՀԸ-ի «Comedy բաթլ» նախագծի ժամանակ եւ դարձել է գլխավոր մրցանակի համար պայ քարող մասնակիցներից մեկը։ Իսկ մրցանակը երեք մլն ռուբլի է։ Նշենք, որ Սվետա Կարապետյանը այս նախագծում նորեկ չէ։ 2016 թվականին նա մասնակցություն է ունեցել այս նախագծի առաջին փուլին, բայց երկրորդ փուլում լքել է այն։

«Comedy բաթլից» հետո չի դադարել զբաղվել սթենդ ափով, տարբեր երեկույթներում եմ ելույթ ունեցել, աշխատել եմ շատ գրել։ Ցանկանում եմ հավատալ, որ աճել եմ։ Կարծում եմ, որ այս ընթացքում ես բեմի համար ավելի ազատ եմ դարձել։ Ուզում եմ հաղթել», — մինչ բեմ բարձրանալն ասել է աղջիկը։ Սվետան 1-ինն է բեմ դուրս բարձրացել ու իր ելույթը սկսել է հետեւյալ խոսքերով․

«Երբ մենք Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվեցինք հայրս ինձ ասաց․ «Սվետիկ ջան, կարեւորը ոչ ոքից չվա խենաս։ Իսկ ես չէի էլ վա խենում մինչ այդ պահը»»․․․ Հետո Սվետան այնպես է ծիծաղեցրել ներկա գտնվողներին, որ ժյուրիի անդամներից մեկը՝ հայտնի Պարուսույց Միգելը, որը ռուսական «Танцы на ТНТ» նախագծի ժյուրիի անդամ է, բառացի լա ցել է ծիծաղից։ Հայուհին կատակել է իր կովկասյան արտաքինով ռուսական պարի դասընթացների հաճախելու վերաբերյալ, որտեղ ստի պված է եղել ռուսական գլխազարդը գլխին շուրջպարը առաջնորդել։

«Այս ամեն ինչն իմ կյանքի վերաբերյալ է։ Դա ճիշտ է», — հիս տերիկ ծիծաղի ու արցունքների ուղեկցությամբ բղա վել է Միգելը։ Սվետային բեմից բու ռն ծափահարություններով են ճանապարհել, իսկ հաղորդավար Պավել Վոլյան նրան անվանել է «кру тыш» ու հաջողություն մաղթել․․․ Տեսանյութը կարող եք դիտել ստորև.