Բիսկվիթ «Մարգարիտա» ամենաթեթևը, փափուկը ու փքունը. Կարող եք նաև տորթ պատրաստել

Առաջարկում ենք պատրաստել բիսկվիթ «Մարգարիտա» (torta Margherita)՝ իտալական թխվածք: Այն ստացվում է օդային, համեղ, փքուն, պատրաստվում է շատ արագ ու պարզ եղանակով: Ցանկության դեպքում կարող եք եփովի, խտացրած կաթով կամ թթվասերային կրեմ պատրաստել, բիսկվիթը բաժանել կորժերի, կրեմ քսել և տորթ ստանալ:

Անհրաժեշտ բաղադրիչներ. ձու՝ 4 հատ շաքարավազ՝ 150գ ալյուր՝ 100գ կարտոֆիլի կրախմալ՝ 100գ փխրեցուցիչ՝ 10գ կարագ՝ 80գ կիտրոնի կեղև կամ վանիլին՝ մի պտղունձ շաքարի փոշիՊատրաստման եղանակ. Սենյակային ջերմաստիճանի հավկիթները հարել շաքարավազի հետ՝ մինչ փքուն զանգված կառաջանա: Հարել մոտ 5 րոպե:

Կարագը հալացնել և թողնել, որ սառի: Ավելացնել այն ձվային զանգվածին, լցնել նաւ վանիլինը կամ կիտրոնի կեղևը, խառնել: Այստեղ ավելացնել մաղած ալյուրը, կրախմալը, փխրեցուցիչը և խառնել փայտե գդալով՝ ներքևից վերև: Լցնել կարագը և նորից խառնել: Բացվող կողքերով տապակին կարագ քսել և մի քիչ ալյուր շաղ տալ:

Լցնել խմորը և թեթևակի թափահարել, որ այն հավասարաչափ բաշխվի: Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի և մեջն ուղարկել տապակը՝ 40-45 րոպեով: Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով: Հանել բիկվիթը ջեռոցից, թողնել տապակի մեջ այնքան ժամանակ, մինչև թխվածքը կսառի: Շաքարի փոշի ցանել կամ կրեմով տորթ պատրաստել: Բարի ախորժակ: