Խորամանկություններ, որոնք կհեշտացնեն յուրաքանչյուրի կյանքը

Կյանքը անկանխատեսելի երևույթ է. մե՛կ գինին կթափվի վերնաշապիկին, մե՛կ կոճակը կպոկվի: Որպեսզի այդպիսի փոքրիկ անհաջողությունների պատճառով չհրաժարվեք ձեր սիրելի իրերից, առաջարկում ենք 20 օգտակար խորհուրդներ, որոնք ներկայացնում ենք ստորև: 1. Կիտրոնի հյութը կամ կերակրի սոդան թույլ կտա մեկընդմիշտ ազատվել վերնաշապիկների թևատակերի դեղնածությունից: 2. Որպեսզի ձեր սիրելի հագուստը չկորցնի նախնական տեսքը, այն մի քանի ժամ դրեք սառնարանը:

3. Հագուստի էլեկտրականացման դեմ կարելի է պայքարել չոր անձեռոցիկով. պարզապես այն հակառակ կողմից քսեք ձեր հագուստին: 4. Զգեստի վրայի փոքրիկ ճմռթվածությունները կարելի է հարթել մազերի արդուկով:5. Տոնային քսուկի հետքերից հեշտությամբ կազատվեք մազերի լաքի միջոցով: 6. Նեղ կոշիկները լայնացնելու համար տոպրակների մեջ ջուր լցրեք, այն տեղավորեք կոշիկի մեջ և մի ամբողջ գիշեր թողեք սառցախցիկում:7. Որպեսզի ազատվեք կարմիր գինու հետքից, դրա վրա սպիտակ գինի լցրեք, որի վրա կերակրի սոդա: Այդպես թողեք 2-3 ժամ և լվացեք: 8. Որպեսզի ձեր ձմեռային երկարաճիտ կոշիկները պահպանեն իրենց ձևը, դրա մեջ կլորացված ամսագիր դրեք

9. Եթե ոտքերի կրունկներին կոշտ դեզոդորանտ քսեք, ապա նոր կոշիկն անհանգստություն չի պատճառի: 10. Որպեսզի կաշվե բաճկոնը փափկի, պարզապես թռչեք այն. օրինակ` կարող եք քայլել անձրևի տակ: 11. Մազերի լաքը օգնում է իրերի վրայից հանել կարմիր շրթներկի հետքը: 12. Եթե կորցրել եք ձեր ականջօղի ետևի մասը, ապա այն կարող եք ամրացնել մատիտի ռետինի օգնությամբ:13. Որպեզի նոր կոշիկի հետ խնդիրներ չառաջանան, հագեք հաստ զուգագուլպա, ապա՝ ձեր կոշիկները և վարսահարդարիչը պահեք վրան: Գործողությունը կարող եք մի քանի անգամ կրկնել:

14. Արևային ակնոցի թուլացած պտուտակը կարելի է ամրացնել եղունգի անգույն լաքով: 15. Զամշե կոշիկի վրայի հետքերը կարելի է վերացնել ռետինի միջոցով: 16. Հագուստի վրայի քոլքոլները կարելի է մաքրել սափրիչի միջոցով:17. Եթե հագուստի վրայի շղթան դժվարությամբ է բացվում կամ փակվում, ապա դրա ատամիկներին պարզապես մի փոքր մատիտ կամ շրթներկ քսեք: 18. Խառնեք լվացող միջոցները սոդայի հետ, վերցրեք ատամի խոզանակը, և ինչպես նորը, մաքրեք ձեր սպորտային կոշիկները:19. Լայն ջինսե տաբատը հեշտությամբ կարելի է տեղավորել երկրաճիտ կոշիկի մեջ: 20. Որպեսզի մուգ ջինսը ամեն լվացքից հետո չփոխի գույնը, պարզապես ամեն անգամ լվանալիս մեքենայի մեջ մի փոքր քացախ լցրեք: