Տղամարդն ամեն օր աշխատանքից հետո լողանում էր հանրային բաղնիքում, նոր գնում տուն, որպեսզի ընտանիքից թաքցներ իր ԱՅՍ գաղտնիքը. բայց մի անգամ նրա դուստրերն ամեն ինչ իմացան

Վերջերս GMB Akash ֆոտոլրագրողն իր ֆեյսբուքյան էջում անհավանական հուզիչ փոստ հրապարակեց: Դրանում պատմվում է չքավոր մարդու պատմություն, որը երկար տարիներ որպես մաքրող էր աշխատել, որպեսզի իր երեխաները կարողանային արժանի կրթություն ստանալ՝ այն, ինչ ինքը երբեք չէր ունեցել: 4 աղջիկ ունեցող հոր պատմությունն առաջին դեմքից ներկայացնում է -Ես երբեք երեխաներին չէի պատմում իմ աշխատանքի մասին՝ չցանկանալով, որ նրանք ամաչեին ինձ համար:

Երբ կրտսեր դուստրս հարցնում էր իմ զբաղմունքի մասին, ես միշտ պատասխանում էի, որ տարբեր տեսակի ֆիզիկական աշխատանքներ եմ անում: Նախքան տուն վերադառնալը՝ ես ամեն օր լվացվում էի ցնցուղի տակ հանրային զուգարաններում, ուստի իմ երեխաները նույնիսկ չէին կասկածում իմ իսկական աշխատանքի մասին: Ես երազում էի իմ բոլոր դուստրերին դպրոց ուղարկել, որպեսզի նրանք սովորեին և արժանի մասնագիտություն ստանային:

Ես անում էի ամեն ինչ իմ ուժերի սահմաններում, որ նրանք կարողանային արժանի ապրել: Ես չէի ուզում, որ ինչ-որ մեկը գոնե մեկ անգամ նրանց այնպես նայեր, ինչպես ինձ… Մարդիկ միշտ ինձ ստորացնում էին: Ես իմ բոլոր փողերը ներդրեցի աղջիկներիս ուսման մեջ: Երբեք չէի կարողանում ինձ համար նոր վերնաշապիկ գնել, որովհետև ամենը, ինչ վաստակում էի, ծախսում էի դպրոցական դասագրքերի վրա։ Ես մաքրող էի: Իմ ավագ դստեր քոլեջ ընդունվելու վերջին ամսաթվի նախօրեին ինձ այդպես է չհաջողվեց բավականաչափ գումար հավաքել ընդունելության վճարի համար:

Այդ օրը ես չէի կարողանում աշխատել: Ես պարզապես նստած էի աղբի կույտի մոտ՝ փորձելով թաքցնել արցունքներս:Իմ բոլոր գործընկերներն ինձ էին նայում կարեկցանքով, բայց նրանցից ոչ մեկը չփորձեց խոսել ինձ հետ: Ես շատ էի աշխատում, բայց անհաջողության մատնվեցի, այդ պատճառով ցավ էի զգում: Ես գաղափար չունեի՝ աղջկաս ինչ էի ասելու, երբ նա հարցներ ընդունելության վճարի մասին: Ես չքավորության մեջ էի ծնվել, բայց միշտ լավագույն կյանքի մասին էի երազում իմ երեխաների համար: Իսկ հիմա երազանքներս չէին իրականանալու…

Աշխատանքից հետո ինձ մոտեցան բոլոր մաքրողները, ում հետ աշխատում էի: Նրանք նստեցին կողքիս և հարցրին՝ արդյոք նրանց իմ եղբայրներն եմ համարում: Նախքան ես ինչ-որ բան կկարողանայի պատասխանել՝ գործընկերներս ինձ տվեցին մեկ օրվա իրենց ամբողջ եկամուտը: Երբ ես փորձեցի հրաժարվել, նրանք ասացին. «Եթե պետք է, մենք այսօր քաղցած կմնանք, բայց ՄԵՐ աղջիկը պետք է քոլեջ գնա»: Ես չկարողացա մերժել նրանց:

Այդ օրը ես առաջին անգամ լոգանք չընդունեցի, այլ տուն վերադարձա որպես մաքրող… Իմ ավագ դուստրը շուտով համալսարանը կավարտի: Նա արդեն հիմա աշխատում է ոչ լրիվ աշխատանքային օրով, որը հնարավորություն է տալիս վճարել մյուս 3 դուստրերիս ուսման համար: Երեխաներս ինձ այլևս չեն թողնում աշխատել: Բայց շաբաթական մի քանի անգամ իմ ավագ դուստրն ինձ հետ գնում է այնտեղ, որտեղ ես նախկինում աշխատում էի, և կերակրում է իմ բոլոր նախկին գործընկերներին:

Նրանք ծիծաղում են և հարցնում՝ նա ինչու է իրենց այդքան հաճախ կերակրում: Աղջիկս պատասխանում է. «Այն օրը դուք բոլորդ քաղցած մնացիք, որ ես դառնայի այն, ինչ կամ այսօր: Հիմա աղոթեք ինձ համար, որպեսզի ես կարողանամ ամեն օր ձեզ բոլորիդ կերակրել»: Հիմա ես ինձ աղքատ մարդ չեմ զգում: Նա, ով այսպիսի երեխաներ ունի, չի կարող աղքատ լինել: