Գահաժառանգը հեղափոխում է աշխարհը. Սաուդյան Արաբիան մեծ հրաշքի ակնկալիքով

Սաուդյան Արաբիան Կարմիր ծովի ափին էկոքաղաք կկառուցի։ Այս մասին հունվարի 11-ին հայտնել Է ANBA գործակալությունը ։ Քաղաքը, որը ստացել է The Line նախագծային անվանումը, կհայտնվի երկրի հյուսիս-արևմուտքում։ Դրա շինարարությամբ կզբաղվի Neom ընկերությունը։ Ածխածնի զրոյական արտանետումով բնակավայրում ավտոմեքենաներ եւ ավտոմայրուղիներ չեն լինի։

«Որպես Neom-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ ես ներկայացնում եմ ձեզ The Line-ը․ 170 կմ երկարությամբ քաղաքը, որը կպահպանի բնության 95%-ը իր սահմաններում: Այնտեղ չեն լինի ավտոմեքենաներ, փողոցներ և ածխածնի արտանետումներ…Մենք պետք է մեր քաղաքները դարձնենք ապագայի քաղաքներ»,– հայտարարել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը:

Արքայազնի խոսքերով ՝ քաղաքի բոլոր կարևոր օբյեկտներ հասնելու համար ոտքով հինգ րոպե կպահանջվի, իսկ բնակավայրի սահմաններում բարձր արագությամբ էկոլոգիապես մաքուր տրանսպորտով ուղևորությունը կտևի 20 րոպեից ոչ ավելի: Neom-ի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ The Line-ը կդառնա «քաղաքային դիզայնի և 20-րդ դարում բնության հետ ներդաշնակ ապրելու հարմարավետության օրինակ»:

Քաղաքի շինարարությունը կսկսվի 2021 թվականի առաջին եռամսյակում և կֆինանսավորվի Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից: Ենթադրվում է, որ մինչև 2030 թվականը նախագիծը 380 000 աշխատատեղ կստեղծի և 48 մլրդ դոլար կավելացնի երկրի ՀՆԱ-ում: Եռաստիճան քաղաքի աշխատանքը 100 տոկոսով էկոլոգիապես մաքուր էներգիայով կկարգավորի արհեստական ինտելեկտը։