Ցավոք, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ տրավմաներից, ցանից, բշտիկներից, որոնք դեմքի վրա թողնում են սպիեր ու հետքեր՝ դիսկոմֆորտի ու տհաճ էմոցիաների պատճառ դառնալով: Բարեբախտաբար, գոյություն ունի միջոց, որն օգնում է ազատվել սպիերից և բշտիկների հետքերից: Մաշկը հարթեցնող տնական քսուք, որն իրենից ներկայացնում է հետևյալ խառնուրդը: Ինչպես հարթեցնել մաշկը Անհրաժեշտ է.
60 մլ խնձորի քացախ, 30մլ խաղողի կորիզների յուղ 2 ճ.գ. հալվեի միջուկ Պատրաստաման և կիրառման եղանակ. Բլենդերով հարել բոլոր բաղադրիչները և լցնել փակվող տարայի մեջ: Քսուքն օգտագործելուց առաջ մաշկի մեղմ պիլինգ կատարել: Միջոցը հաստ շերտով քսել խնդրահարույց հատվածներում՝ երեկոյան ժամերին:
Թողնել 2–3 ժամ և մնացորդները լվանալ գոլ ջրով, ինչից հետո սնուցող քսուք օգտագործել: Տնական քսուքը կարող եք պահել սառնարանում՝ 3 շաբաթ շարունակ, ինչից հետո անհրաժեշտ է նոր չափաքանակ պատրաստել: Բնական բաղադրիչներն ավելի մեղմ եմ գործում, քան դեղատնային պրեպարատները, դրա համար էլ արդյունքն ավելի ուշ է նկատելի լինում: Այնպես որ զինվեք համբերությամբ: