Լիլիթ Հովհաննիսյանը 7 ամսվա դադարից հետո լուսանկար Է հրապարակել մայրիկի հետ և հուզիչ գրառում արել

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ավելի քան 7 ամսվա դադարից հետո հրապարակում է արել Ինստագրամի իր էջում։ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նա հրապարակել է իր և մայրիկի լուսանկարն ու մակագրել. «Եվ իրոք… լավ մաման էն մարդն է, ով տեսնելով 4 կոնֆետ 5 հոգու համար, միշտ կպնդի,

թե երբեք էլ կոնֆետ չի սիրել… Շնորհավորում եմ իմ մամայի նման բոլոր «քաղցր չսիրող» մայրերին»։ Նման հրապարակում անել երգչուհուն ստիպել է թերևս իր անցած ճանապարհը։ Հայաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկը դարձած Լիլիթը հարուստ ընտանիքից չի եղել։