Սպիտակ հագուստը, հատկապես գուլպաները, լվանալուց հետո կդառնան ձյունաճերմակ, եթե օգտվեք այս միջոցից

Հավանաբար շատերը կհաստատեն, որ սպիտակ գուլպաները և ընդհանրապես սպիտակ հագուստը լվանալուց հետո խամրում են և մեծ գլխացավանք է դրանց ճերմակությունը վերականգնելը: Դա հատկապես վերաբերում է մանկական հագուստին: Կարելի է օգտագործել սպիտակեցնող միջոցներ, սակայն դրանք իրենցից ներկայացնում են ուժեղ քիմիական նյութեր և այնքան էլ անվնաս չեն: Սպիտակ իրերի ճերմակությունը պահպանելու համար կան մի շարք ժողովրդական միջոցներ:

Այդպիսի միջոցներից է բորաթթուն Բորաթթուն կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն խորը թափանցում է գործվածքի մեջ և պահպանում է հագուստի գեղեցիկ ճերմակությունը: Անհրաժեշտ է` 20 գ բորաթթու, 10 լ ջուր Կիրառման եղանակը` 10 լ ջրի մեջ ավելացնել 20 գ բորաթթուն: Լավ խառնել և այդ լուծույթի մեջ պահել կեղտոտված սպիտակ հագուստը 2 ժամ: 2 ժամ անց հագուստը հանել այդ ջրից և լվանալ սովորականի պես: