Այս փոքրիկը չունի ոչ անուն, ոչ ծնողներ, բայց նա դարձել է համացանցի սիրելին, չնայած որ զրկված է մայրական սիրուց. այստեղ են ասում Աստծո պահած

Այս փոքրիկը կշռում է ընդամենը 940 գրամ: Նա ողջ է մնացել հղիության արհեստական ընդհատումից հետո: 25 –ամյա կինը հղիության 14 շաբաթում ցանկանալով ազատվել անցանկալի հղիությունից սկսել է ընդունել չինական հաբեր, սակայն զգալով, որ չի հաջողվում դադարեցնել հղիությունը և զգալով որ պտուղը սկսում է շարժվել, իմել է ամեն հնարավոր միջոցի պտղին «սպանելու» համար: Եվ արդյունքում դիմել է արհեստական ընհատմանը։ Բայց որքան մեծ է եղել բժիշկների զարմանքը, երբ պարզվել է, որ փոքրիկը (լեզուն չի պտտվում նրանք պտուղ անվանել) այդ ամենից հետո ողջ է մնացել:

Տղայի մոտ դեռևս ձևավորված չեն բոլոր կարևոր օրգանները և նրա կյանքը կախված է բժշկական սարքավորումներից: Փոքրիկը դեռ չի կարողանում կուլ տալ, նա գտնվում է բժիշկների հոգատար ձեռքերում և նրանց հոգածության տակ։ Փոքրիկը ողջ հիվանդանոցի սիրելին է և նրան հենց այդպես էլ կոչում են «Փոքրիկ», իսկ նրա մայրը փախել է հիվանդանոցից, երբ ազատվել է նրանից: Եվ սրտի ցավով արձանագրում ես մի փաստ. շատ ու շատ ընտանիքների բաղձալի երազանքն է երեխա ունենալը, երբ ուրիշները կարող են առանց խղճի խայթ զգալու գնալ նման քայլի: