Ալադիներ պատրաստելու ամենահաջողված բաղադրատոմսը, այժմ պատրաստում եմ միայն այս բաղադրատոմսով

Այս բաղադրատոմսով պատրաստված ալադիները ստացվում են անչափ համեղ ու նրբահամ: Բաղադրիչներ` 5 ձու, 60 գ ալյուր, 70 գ շաքարավազ, 2 գ փխրեցուցիչ, Վանիլին., Մի պտղունց աղ. Պատրաստման եղանակը` 5 ձվի դեղնուցը հարել 40 գ շաքարավազի, փխրեցուցիչի և վանիլինի հետ, ավելացնել ալյուրը: 5 ձվի սպիտակուցը հարել 30 գ

շաքարավազի հետ, զգուշորեն խառնել և երկու զանգվածները միացնել: Թավայի մեջ քիչ քանակությամբ բուսայուղ լցնել, տաքացնել և խմորից դնել ճաշի գալի օգնությամբ, թավան ծածկել և եփել 2 րոպե և շրջել, եփել մինչև ոսկեգունի: Կարելի է պատրաստել նաև չկպող թավայի վրա, առանց բուսայուղ: