Պատահաբար լսեցի, թե ինչ խորհուրդ է տալիս վարագույրեր վաճառողը. հիմա իմ տան շղարշներն անթերի մաքուր ու ձյունաճերմակ են

Գարնանը գրեթե բոլորի տանը կապիտալ մաքրություն է սկսվում: Առաջին հերթին լվանում ենք պատուհաններն ու վարագույրերը: Ցանկացած սպիտակ շղարշի վրա առաջանում են դեղին լաքաներ՝ հատկապես այն հատվածներում, որն անմիջապես պատուհանի դիմաց է կախված: Արևը խամրեցնում է սպիտակ գույնը:

Բայց որքան հաճելի է, երբ շուրջ բոլորը անթերի մաքրություն ու թարմություն է լինում: Այժմ գոյություն ունեն վարագույրերը լվանալու հարյուրավոր միջոցներ, սակայն նուրբ գործվածքների լվացքի համար հատուկ կանոններ գոյություն ունեն: Վերջերս պատահաբար լսեցի վարագույրերի խանութի աշխատաողի և հաճախորդի խոսակցությունը:

Նա պատմում էր, թե ինչպես է պետք լվանալ նուրբ ու բարակ գործվածքները, շղարշը: Ահա լավագույն տարբերակը Առաջին հերթին դրսում լավ թափահարել կտորը, որ փոշի չմնա: Դույլի մեջ գոլ ջուր լցնել՝ մոտ 36° С: 1 բաժակ աղ ավելացնել, խառնել ու մեջը դնել շղարշը: 2 ժամ անց աղի շնորհիվ դեղնությունը ու մոխրագույն երանգը կանհետանա:

Այսինքն փոշին կառանձնանա կտորից: Դրանից հետո վարագույը պարզաջրել գոլ ջրով: Տաք ջուր օգտագործել չի կարելի, քանի որ այն կոշտացնում է կտորը և նպաստում դեղնելուն, նաև ծալքեր են առաջանում, որոնք ուղղելը գրեթե անհնար է: Այնուհետև լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայով՝

սակայն վարագույրը տեղադրելով հատուկ պարկի մեջ և անջատելով քամելու ռեժիմը, 30° С ջրով: Անպայման որակյալ լվացքի փոշի օգտագործեք: Նորից դույլի մեջ գոլ ջուր լցնել, 1լ ջրին 1ճ.գ. քացախ ավելացնել: Այն փայլ ու փափկություն կհաղորդի: Այժմ նորից պետք է մաքուր ջուր հավաքել,

մի քիչ լողակ լցնել: Ջուրը պիտի ստանա բաց երկնագույն երանգ: Բոլոր գործողություններից հետո թողեք վարագույրը, որ ջուրը հոսի, բայց ձեռքով մի քամեք: Ցանկալի է չորացնել մաքուր օդին, այդպես թարմության բույր կապահովեք: