Իմանալով մակարոնեղենի պատրաստման այս տարբերակի մասին, ես սկսեցի միշտ այս կերպ պատրաստել այն։ Բացի այդ այս տարբերակով շատ ամաններ չեն կեղտոտվում։ Անհրաժեշտ է. Ցանկացած աղացած միս֊ 300֊400գ, Սոխ֊ 1 հատ, Լոլիկ֊ 2 հատ, Սխտոր֊ 3 ատամ, Մակարոնեղեն֊ 300֊350գ, Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի, Բուսական յուղ տապակելու համար։ Պատրաստումը. Առաջինը լվացեք և մաքրեք բանջարեղենը, սոխը և սխտորը, փորձեք մանր կտրատել, իսկ լոլիկը մի փոքր ավելի մեծ չափերի։ Մի փոքր բուսայուղ լցրեք տապակի մեջ, մանր կտրատած սոխը և սխտորը լցրեք յուղի մեջ և տապակեք մի քանի րոպե։
Ավելացրեք աղացած միս (այս անգամ ես վերցրեցի հավի միս, բայց Դուք կարող եք ընտրեք այն, որը Ձեզ դուր է գալիս) և խառնեք, աղացած մսի ամբողջ զանգվածը պետք է դառնա մի փոքր սպիտակ և նույնիսկ շագանակագույն։ Ապա ավելացրեք կտրատված լոլիկը, աղը, համեմունքները և լավ խառնեք: Տապակեք ևս 3-4 րոպե։ Այժմ լցրեք մակարոնեղենն ուղիղ տուփից՝ առանց դրանց հետ ինչ-որ բան անելու, ավելացրեք մոտ երկու բաժակ եռացրած ջուր։ Այս քանակի ջրի մեջ կարող եք լցնել նաև 2 ճաշի գդալ տոմատի մածուկ։ Խառնեք, ծածկեք կափարիչով և թողեք դանդաղ կրակի վրա այնքան, մինչև մակարոնեղենը փափկի: Պատրաստեք, համտեսեք, բարի ախորժակ։