Գաղտնի բաղադրատոմս, որը հետաձգում է ծերությունը

Ծիլերը կենդանի ֆերմենտներ են, որոնք կարող են շատ հիվանդություններից բուժել և երիտասարդացնել մարմինը, ազատել ավելորդ քաշից և լավացնել օրգանիզմի ընդհանուր վիճակը: Ցորենի, կտավատի, գարու, առվույտի, մանանեխի, դդմի, արևածաղկի, աղվեսագու, սիսեռի ծլած հատիկներն առավելագույն կենսական էներգիա ունեն, օրգանիզմին ակտիվություն են տալիս: Ներկայացնում ենք հին առողջացնող միջոց՝ երկարակեցության գաղտնի բաղադրատոմս: Վիտամինային բում Ծլած հատիկները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, միկրոտարրեր, անփոխարինելի ամինաթթուներ:

2. Երիտասարդության աղբյուր Հատիկների ծիլերն օգնում են պահպանել և երկարացնել երիտասարդությունը հակաօքսիդանտների մեծ քանակի շնորհիվ: Դրանք ոչ միայն մարդուն երիտասարդացնում են արտաքուստ, այլև ներքին բոլոր օրգաններին օգնում են լիարժեք գործել: 3. Կայուն իմունիտետ Ծլած հատիկներում պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերը լավացնում են իմունային համակարգի աշխատանքը: 4. Նյարդային համակարգ Այդպիսի սնունդն օգնում է կարգավորել հուզական ֆոնը: Մեղմանում են ընկճախտի և տագնապային վիճակները, նորմալանում է տրամադրությունը, ավելանում է դիմադրությունը սթրեսներին:

5. Ինտիմ առողջություն Տղամարդկանց պոտենցիան լավանում է, նոմալանում է կանանց դաշտանային ցիկլը և հորմոնալ հավասարակշռությունը: Վերանում է մաստոպաթիան: 6. Ամուր անոթներ Կենդանի սննդի օգտագործումը նորմալացնում է ճնշումը, նվազեցնում է մետեոկախվածությունը: 7. Հրաշալի տեսողություն Նույնիսկ արտահայտված կարճատեսության դեպքում ծիլերում պարունակվող նյութերն օգնում են զգալիորեն լավացնել տեսողությունը:

8. Գեղեցկություն Հավերժ երիտասարդ Լիզ Թեյլորը և գրավիչ Ջեյն Ֆոնդան իրենց սննդակարգում մեծ տեղ հատկացրին երիտասարդ ծիլերի նուրբ կանաչուն: Նրանց օրինակին հետևեցին թոփ-մոդելներ՝ դեմքի լավ գույն, սպիտակ ատամներ, առաձգական մաշկ, փայլուն մազեր ունենալու համար: 9. Քաշի նվազում Նախաճաշին ծլած հատիկներ օգտագործիր: Դրանք օրգանիզմը կհագեցնեն բոլոր անհրաժեշտ նյութերով, էներգիա կտան, կնվազեցնեն ախորժակը: 10. Առույգություն և ուժ Պարբերաբար ծլած հատիկեղեն օգտագործողները մեծ էներգիա են ունենում: Ծլած սերմերով դիետան էժան է: 1 կգ չոր սերմերից ստացվում է 2 կգ «պատրաստի» սնունդ (ջուր կլանելու արդյունքում): Ծլած հատիկներն ավելի լավ է՝ առանց ջերմային մշակման օգտագործել: