«Այսօր ես այստեղ եմ, որպեսզի իմ նախկինը հասկանա, թե ում է կորցրել»․Հայուհու ջախջախիչ ելույթը «Ну-ка, все вместе!» նախագծում

«Այսօր ես այստեղ եմ, որպեսզի իմ նախկինը հասկանա, թե ում է կորցրել»․․․Հայուհու ջախջախիչ ելույթը «Ну-ка, все вместе!» նախագծում: 28-ամյա Մարգարիտա Բաղդասարյանը Սոչիից, ով ներկայացրեց «Left Outside Alone» հայտնի երգը, ասաց, որ իր նախկին սիրեցյալը ժյուրիի կազմում է: Բայց ով է նա, Մարգոն կասի, եթե դուրս գա եզրափակիչ: «Այսօր ես այստեղ եմ, որպեսզի իմ նախկինը հասկանա, թե ում է կորցրել», — ընդգծեց քաջ աղջիկը: Սակայն հաղորդման վարող Նիկոլայ Բասկովը հեշտությամբ կռահեց, թե ում մասին է խոսքը: «Ես ամեն ինչ գիտեմ: Նախկինդ կանգնեց 54 վայրկյանում:

Ցանկացած տղամարդու համար սա լավ արդյունք է», — կատակեց Նիկոլայը: 28-ամյա Մարգարիտա Բաղդասարյանը պարզապես ցնցեց «Ну-Ка Все Вместе» շոուի դահլիճը. «Իմ նախկին ընկերը ձեզ հետ նստած է ժյուրի և ես եկել եմ իմ երգով … Պարզվեց, որ երիտասարդ երգիչ Նոդար Ռեվիան Մարգարիտայի սիրելին է, ում համար աղջկա մասնակցությունը նախագծին լիովին անակնկալ էր: «Ես շատ ուրախ եմ քեզ տեսնել: Դու հիասքանչ ես: Յուրաքանչյուր պատմություն ունի իր սկիզբը և ավարտը: Ես ուզում եմ, որ այս շոուն քո համար մեծ կարիերայի սկիզբ դառնա», — անկեղծորեն մաղթեց նրա նախկին ընկեր Նոդարը: